ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

22 հունվարի, 2017 | 00:23

nalbandyan angliaունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ փոխանակվեցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և համագործակցության պետական քարտուղար Բորիս Ջոնսոնի միջև:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում ընդգծել է, որ տարիների ընթացքում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, ակտիվ միջխորհրդարանական կապերով, տնտեսության և առևտրի ոլորտներում համագործակցության դրական դինամիկայով, մշակութային և կրթական փոխանակումների ընդլայնմամբ, ինչպես նաև՝ միջազգային հարթակում արդյունավետ համագործակցությամբ:

Բորիս Ջոնսոնն իր նամակում նշել է, որ Միացյալ Թագավորությունն արժևորում է երկու երկրների միջև քառորդդարյա փոխհարաբերությունները, որի ընթացքում իր գործուն աջակցություն է ցուցաբերել Հայաստանի՝ որպես ժողովրդավարական, բարգավաճ ու կայուն երկրի ամրապնդմանը: Նա ողջունել է Հայաստանում ժողովրդավարական և կառավարման ոլորտի բարեփոխումները և նշել, որ Մեծ Բրիտանիան սատարում է այդ գործընթացը: Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։

Հայաստանի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակի առավել ընդլայնվել և խորանալ:


Առնչվող նյութեր
1. Մեծ Բրիտանիայի հայկական համայնքը նոր խորհուրդ է ընտրել
2. ԱՆԳԼԻԱ. Հայաստանի Առաջին Հանրապետության 100–ամյակին նվիրված միջոցառում Լոնդոնում
3. «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ Լոնդոնում
4. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում
5. Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը. Նալբանդյանի հայտարարությունը
6. Հայաստանը դեսպանատուն կբացի Իսրայելում, եթե Իսրայելը բացի Երեւանում.ԷԴ Նալբանդյանի հարցազրույցը
7. Նեթանյահու. Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ
8. Երուսաղեմում Նալբանդյանը շոշափել է Հայոց ցեղասպանության հարցը եւ այցելել Յադ Վաշեմ
9. ԼՈՆԴՈՆ. Սոնա Ռուբենյանի եւ Անդրե Սիմոնյանի ելույթը Անկախության տոնին
10. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: