ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում

20 սեպտեմբերի, 2018 | 17:15

Սեպտեմբերի 18-ին Էստոնիայում ՀՀ դեսպանությունը (նստավայը՝ Վիլնյուս) Էստոնիայի և Հայաստանի մշակույթի նախարարությունների ու Էստոնիայի հայերի միության աջակցությամբ Տալլինի պատմական Սևագլուխների տանը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին, ինչպես նաև ՀՀ անկախության 27-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին Էստոնիայի խորհրդարանի պատգամավորներ, Էստոնիայի արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, էստոնացի մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգի սկզբում ողջույնի խոսք հղեց Էստոնիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչ Հեյլի Յոըն, ով, փոխանցելով մշակույթի նախարար Ինդրեկ Սաարի ուղերձը, նշեց, որ հայ-էստոնական մշակութային փոխհարաբերությունների օրակարգը չափազանց հագեցած է տարաբնույթ միջոցառումներով, ինչն արտահայտում է հայ-էստոնական բարեկամության խորությունը և ամրությունը։

Հանդիսությանը բացման խոսքով հանդես եկավ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով անդրադարձ կատարեց տարվա ընթացքում երկու երկրներում տեղի ունեցած մշակութային միջոցառումներին և նշեց, որ տարին երկկողմ մշակութային բազմազանությամբ աննախադեպ էր:

Իր խոսքում դեսպանը շոշափեց նաև երկկողմ քաղաքական օրակարգը՝ իր երախտագիտությունը հայտնելով Էստոնիայի իշխանություններին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առաջինը վավերացնելու և ՀՀ-ԵՄ երկխոսությանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար:

Երեկոյի ընթացքում համերգային ծրագրով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, ով կատարեց հայ կոմպոզիտորներ Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Հարություն Դելալյանի, էստոնացի կոմպոզիտորներ Արվո Պյարտի, Ուրմաս Սիսակսի, Լեպո Սումերայի և համաշխարհային հռչակ ունեցող այլ հեղինակների ստեղծագործություններ:


Առնչվող նյութեր
1. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
2. Նկարիչ-քանդակագործ Արսեն Քլյանի նվերը հայ ժողովրդին
3. Հասմիկ Պապյանի ելույթը Տալլինի Մայր տաճարում
4. Արսինե Քլյան. «Դանիելյան» արվեստի կենտրոնի փոքրիկ հյուրը Էստոնիայից
5. ԷՍՏՈՆԻԱ. «Խոստումը» ֆիլմի հատուկ դիտումը Տալլինում
6. Էստոնիա. ցուցադրվեց «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմը
7. Հայկական թիմը հաղթել է Էստոնիայի Diplomat Cup 2017 մրցաշարում
8. Առնո Բաբաջանյանին նվիրված համերգ Էստոնիայի մայրաքաղաքում
9. Հայաստանը մշակութային ծրագրեր է մշակում Լատվիայի եւ Էստոնիայի հետ
10. Էստոնիան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական կապերի խորացումը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: