ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայաստանի օրեր» խորագրով միջոցառումներ Լեհաստանի Սկիերնևիցե քաղաքում

14 մարտի, 2016 | 17:46

polandՄարտի 10-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն այցելեց Լեհաստանի Սկիերնևիցի քաղաք` դեսպանության հովանու ներքո կազմակերպված «Հայաստանի օրեր» խորագրով միջոցառումների ամփոփման նպատակով:

Այցի ընթացքում դեսպան Ղազարյանը` Սկիերնևիցեի շրջանային խորհրդի նախագահ Միրոսլավ Բելինայի, նրա տեղակալ Տադեուշ Գրոտկովիսկու, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչ «Լիբերատիս» հասարակական կազմակերպության նախագահ Մարիան Գրոխովսկու և այլ պաշտոնատար անձանց հետ այցելեց Գլուխովի տարածաշրջանային քոլեջ, որի ուսանողների շրջանում կազմակերպվել էր հայկական ճաշատեսակների պատրաստման մրցույթ: Համտեսից հետո դեսպանը ելույթ ունեցավ քոլեջի ուսանողների և դասախոսների առջև` շնորհակալություն հայտնելով Հայաստանի հանդեպ նրանց կողմից ցուցաբերած հետաքրքրության համար:

arm days poland 4Այնուհետև Էդգար Ղազարյանը այցելեց Սկիերնևիցի հիմնական դպրոց, որտեղ տեղի ունեցավ «Կրեսկա» մանկական պատկերասրահի կողմից կազմակերպված և Լեհաստանի ողջ տարածքում անցկացված «Հայաստանի մշակույթը և արվեստը» նկարչական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Դեսպան Ղազարյանը և Սկիերնևիցեի շրջանային խորհրդի նախագահ Միրոսլավ Բելինան պարգևներ հանձնեցին մրցանակային տեղեր զբաղեցրած երեխաներին, ինչպես նաև «Հայաստանի օրեր» միջոցառման շրջանակներում կազմակերպված մարզական խաղերի և խոհարարական մրցույթի հաղթողներին, միջոցառումների բոլոր կազմակերպիչներին և աջակիցներին:

arm days poland 3Նույն օրը դեսպան Ղազարյանն այցելեց նաև Ժելազնեյի գյուղատնտեսական ընկերություն, որից հետո կայացավ նրա հանդիպումը Սկիերնևիցեի առևտրաարդյունաբերական պալատի անդամների հետ: Էդգար Ղազարյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի ներդրումային հնարավորությունները և Լեհաստանի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները: Ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկայում Սկիերնևիցեի գործարարների Հայաստան այցի կազմակերպման վերաբերյալ:


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
3. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
4. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
5. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
6. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
7. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում
8. Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»
9. Լեհաստան. Լյուբլին և Վանաձոր քաղաքները հնարավոր է համագործակցեն
10. ՕՐԵՐ-ի բացառիկը՝ նվիրված լեհահայությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: