ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախումբը անմոռանալի ելույթ ունեցավ Պրահայում

03 մայիսի, 2018 | 17:39

Մայիսի 2-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում  համերգային ծրագրով հանդես եկավ հանրահայտ ,,Հայաստանի փոքրիկ երգիչներ,, երգչախումբը՝ հայտնի խմբավար Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ։

Հայ եւ օտար հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց հայ պատանիների բարձրակարգ ելույթը, որից հետո Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը շնորհակալություն հայտնելով երգչախմբի մասնակիցներին, նշեց, որ աշխարհի լավագույն մանկական երգչախմբերից մեկը ելույթը նվիրվում է մեր միասնականությանն ու Հայաստանի պայծառ ապագային։ Իր հերթին պարոն Հեքեքյանը շնորհակալություն հայտնելով հայ եկեղցուն եւ չեխահայերին, կոչ արեց պահել ու պահպանել մայրենի լեզուն, հայերեն խոսել, որպեսզի նոր սերունդը չմոռանա իր ակունքները եւ փոխանցի հաջորդ սերնդին։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց պարոն Հեքեքյանը, իրենք վերադարձել են Բեռլինում եւ Դրեզդենում տեղի ունեցած երգչախմբային միջազգային փառատոնից, ուր 5 անգամ ելույթ են ունեցել  տարբեր բեմահարթակներում եւ արժանացել ջերմ ընդունելության։

Տիգրան Հեքեքյանի հետ մեր զրույցը կներկայացնենք առաջիկայում, իսկ ստորեւ  լուսանկարային ռեպորտաժ երեկվա համերգից։

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախումբը Պրահայում
2. Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը համերգներով հանդես կգա Ռուսաստանում և Բելառուսում
3. Երուսաղեմ. Հրեաների կողմից հարձակման ենթարկված հայկական երգչախումբը կրկին համերգի հրավեր է ստացել
4. Երեւանյան մանկական երգչախումբը՝ գերմանական միջազգային մրցույթի հաղթող
5. Մշակութային միջոցառում Վիեննայում.հայկական երգչախմբի ելույթը
6. Սուրբ Էջմիածնի տոնի առիթով Մայր Տաճարում տեղի ունեցավ տոնական համերգ
7. Սիրիահայ մանուկների երգչախումբը Մայր Աթոռում
8. “Փարոս”ի հաղթանակը Բրատիսլավայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: