ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»ի համերգը Բելգիայում եւ Նիդեռլանդներում

04 հոկտեմբերի, 2016 | 10:58

Belgia brusseleԲրյուսելի Սբ. Միշել մայր տաճարում կայացավ տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյա տարելիցին: Կատարումներով հանդես եկավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Կատարվեցին շարականներ, հայ և օտարազգի հեղինակների ստեղծագործություններ: Միջոցառումը կազմակերպվել էր Բելգիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Բելգիայի Հայ առաքելական եկեղեցու, «Գյումուշչյան» հիմնադրամի, Եվրոպայի ՀԲԸՄ գրասենյակի և Բրյուսելի «Հայ տուն» մշակութային կենտրոնի հետ համագործակցաբար:

Միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Վերջինս, բարձր գնահատելով երգչախմբի փայլուն կատարումը, մասնավորապես, նշեց, որ խորհրդանշական է, որ Հայաստանի անկախ պետականությունն իրենց երգով այսօր փառաբանում են անկախության սերունդը հանդիսացող «Հայաստանի փոքրիկ երգիչները»:

Միջոցառման ավելի քան յոթ հարյուր մասնակիցների թվում էին ԵՄ և Բելգիայի պաշտոնական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, հայ եկեղեցական և համայնքային կառույցների ղեկավարներ, բելգիահայ համայնքի անդամներ։

Նույն օրը՝ երեկոյան, երգչախումբը ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ֆլեշ-մոբ կատարումով հանդես եկավ նաև Բրյուսելի կենտրոնական Գրան Պլաց հրապարակում, ինչը խանդավառությամբ ընդունվեց բելգիացիների և զբոսաշրջիկների կողմից:

holandia pokrik ergichnerՍեպտեմբերի 28-ին Նիդերլանդների Հաագա քաղաքի արվարձան Ռայսվայկում տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Միջոցառմանը համերգով հանդես եկավ «Հայաստանի փոքրիկ երգիչները» երգչախումբը` խմբավար Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների պետական մարմինների, երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ու դատարանների ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, գործարարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տոնական միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր ելույթում խոսեց հայ ժողովրդի համար անկախության դարավոր երազանքի իրականացման ու դրա ճանապարհին հառնած դժվարությունների` միասնաբար, սփյուռքի հետ ձեռք-ձեռքի տված հաղթահարելու կարևորության, անկախության սերնդի կողմից ազատ ու անկախ, բարգավաճ ու յուրաքանչյուր բնակչի համար երազանքների իրականացման հնարավորություններ ընձեռող երկիր ստեղծելու հրամայականի ու հայ ժողովրդի կողմից` իր արարելու, ստեղծագործելու և կերտելու տաղանդի միջոցով դրան հասնելու վճռականության մասին:

Ներկաներին իր խոսքն ուղղեց նաև Նիդերլանդներում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ հոգեշնորհ Հայր Արեն վարդապետ Շահինյանը:

Սեպտեմբերի 30-ին «Հայաստանի փոքրիկ երգիչները» երգչախումբը ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգով հանդես եկավ Մաստրիխտ քաղաքում: Միջոցառմանը ներկա էին Մաստրիխտի քաղաքային իշխանությունների, ավագանու և այլ կառույցների ներկայացուցիչներ:

Համերգները կազմակերպվել էին Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից` Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ և Մաստրիխտի «Անի» հայ համայնքի հետ համագործակցությամբ:


Առնչվող նյութեր
1. Տիգրան Բալայանը՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան
2. Բրյուսելում նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը
3. Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցիում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին
4. Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար».վարչապետ Փաշինյանը
5. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
6. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բելգիա
7. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
8. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
9. Զոհրաբ Մնացականյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակների ղեկավարների հետ
10. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: