ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 ապրիլի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում

15 մայիսի, 2017 | 13:09

ՊՐԱՀԱ. ՕՐԵՐ.- Մայիսի 14-ին Պրահայում ավարտվեց  Դերասանական բարձրագույն դպրոցի  6-րդ Միջազգային թատերական  ՊԻԴԻՖԵՍՏ ուսանողական փառատոնը, որին մասնակցում  էր  նաեւ Երեւանի Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը։

Հայկական թատրոնի Անդերսենի ,,Մատնաչափիկը,, ներկայացումն արժանացավ հանդիսատեսի եւ ժյուրիի համատեղ քվեարկության ,,Լավագույն բեմադրություն,, գլխավոր մրցանակին, որն  ավելի շատ նման էր ջազվեի։

Ներկայացման ռեժիսորն էր Սամսոն Մովսեսյանը, նկարիչը՝ Կարինե Բաբայանը, գլխավոր դերերում հանդես եկան՝ Մուրադ Նադիրյանը, Դուստրիկ Խաչատրյանը, Մարգարիտա(Ինգա) Զահալյանը։  Ներկայացման տեխնիկական կողմն ապահովեցին Հայկ Իսրայելյանը, Հայկ Հակոբյանը, Ներսես Զոհրաբյանը։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց թատրոնի պրոդյուսեր Արտաշես Բաբայանը, իրենց համար գնահատելի էր, որ ներկայացման ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր, եւ շատ զգացված են հայ համայնքի ներկայությունից, եւ հայ ու օտար երեխաների ջերմ ընդունելությունից։

Նրա ասելով, քանի որ խոսքը քիչ էր, հիմնականում օգտագործված էին տեսա-լսողական եւ ստվերային էֆեկտներ, հնարավոր եղավ նման դրական ընկալում ապահովել։  Ավելին, կազմակերպիչներն այնքան են հավանել ներկայացումը, որ Հայկ Իսրայելյանը չեխ ուսանողների համար վարպետության դաս է տվել տեսաձայնային էֆեկտների վերաբերյալ, եւ իբրեւ մնջախաղի վարպետ, նաեւ մի էտյուդ է ներկայացրել փակման արարողության ժամանակ։

,,Մատնաչափիկ,, ներկայացման բեմադրիչ Սամսոն Մովսեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայացման առաջնախաղը եղել է 2016 թվականի սեպտեմբերին Երեւանում։ Բեմադրությունն արդեն արժանացել է Հայաստանի ,,Արտավազդ,, թատերական մրացանկի՝ ,,Տարվա լավագույն մանկական ներկայացում,, եւ ,,Լավագույն բեմադրական աշխատանք,, անվանակարգերում։  Պրահայի մրցանակը թվով երրորդն է։

Ներկայացումը երիտասարդ ռեժիսորի 20-րդ բեմադրությունն է,  որը համարվում է թատրոնի ամենապահանջված ներկայացումներից մեկը։ Այս ներկայացման տոմսերը անմիջապես վաճառվում են։ Ներկայացման հաջողության գաղտնիքը Սամսոն Մովսեսյանը բացատրում է այն հանգամանքով, որ օգտավործվել են տիկնիկային արվեստի գրեթե բոլոր հնարավոր տեսակները՝ անիմացիա, գունային եւ ստվերային ձեւավորում, ձայնային եւ դերասանական խաղ։ ,, Մեր թատրոնի պատմության մեջ նման ներկայացում դեռեւս չէր եղել, սա առաջինն է, որտեղ խառնված են ստվերային թատրոնի բոլոր տեսակները,,- ասաց նա։

,,Հետաքրքիր էր, որ Պրահայի հայ փոքրիկներն արձագնքում էին ճիշտ այնպես, ինչպես Երեւանի մեր հանդիսատեսը,,- ասաց բեմադրիչը։ Այժմ նա  պատրաստում  է նոր՝ ,,Վինի Փու արջուկը,, ներկայացումը։

Դերասան Մուրադ Նադիրյանը, ով ինը տարի առաջ Պրահայում նույնպես խաղացել է Երեւանի տիկնիկային թատրոնի մեկ այլ՝ Գոգոլի ,,Շինել,,ի մոտիվներով ,,Ակ-Ակ,, ներկայացման մեջ, նշեց, որ տարբերությունը երկու բեմադրությունների միջեւ մեծ է, քանի որ նախորդը մեծահասկաների համար էր, իսկ այս տարվանը՝ երեխաների համար։ Նրա ասելով, այս անգամ թե հյուրընկալող թատրոնը, թե Պրահան իրենց ընդունել են մի այլ  կոլորիտով։

Հիշեցնենք, որ  Ռուբեն Բաբայանի բեմադրությամբ ,,ԱԿ-Ակ,,ը նույնպես 2008ին արժանացել էր Տիկնիկային թատրոնների փառատոնի դիպլոմին՝ Դրամատիկ գործի լավագույն մեկնաբանության համար։

Վերջում, ինչպես նշեց պրոդյուսեր Արտաշես Բաբայանը, թատրոնի ներկա ճամփորդությունը ֆինանսավորել էր Հայաստանի մշակույթի նախարարությունը, իսկ ապագայում իրենց դեռեւս սպասվում են նոր հյուրախաղեր Ռուսաստանի Օմսկում, Կանադայում, Ֆրանսիայում, Չեռնոգորիայում եւ այլ երկրներում։

Հայկական թատերախմբի հաղթանակի կապակցությամբ  Հայաստանի դեսպանությունը եւ հայ համայնքի ,,Ապրիլ 24,, կոմիտեն դեսպանությունում կազմակերպել էին ընդունելություն՝ նվիրված հայ դերասաններին։ Նրանց ողջունեցին Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, ,,Ապրիլ 24,, կոմիտեի անդամները։

Իրապես,  կեցցեն մեր տիկնիկային թատրոնի նվիրյալները։ Ներկայացումից հետո չեխ դերասաններն ու փառատոնի կազմակերպիչներն ուղղակի հիացած էին նրանց բեմադրությամբ։ Պատահական չէ, որ ե՜ւ հանդիսատեսը, ե՜ւ ժյուրին քվեարկել էին նրանց օգտին։

Հ.Ա. , ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. Չեխահայությունը նշեց Ապրիլի 24-ը. Երթ, ժամերգություն եւ համերգ
2. Պրահայի հայ երիտասարդներն իրենց աջակցությունն են հայտնում երևանյան ցույցերին
3. Արաքսիա Ղազարյանի «Մեր ակունքները» խորագրով ցուցահանդես Պրահայում
4. Բոբ Կլեպլը դարձավ 60 տարեկան. չեխահայ հայտնի դերասանն իր հոբելյանը նշեց բեմում՝ գործընկերների հետ
5. Գյուրջիեւ անսամբլի կոմիտասյան համերգը Պրահայում
6. Լեւոն Էսկենյան. Պետք է աշխարհով մենք տարածենք Կոմիտասի եւ Գյուրջիեւի երաժշտությունը
7. ՊՐԱՀԱ. Ապրիլի 29-ին կգումարվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական համայնքի ընդհանուր ժողովը
8. Սուրբ Զատիկի Տոնացույցը Չեխիայի Հայ առաքելական եկեղեցում
9. Մարտի 27-ին Գուրջիեւ անսամբլը հանդես կգա Պրահայում. կհնչի նաեւ Կոմիտաս եւ Նարեկացի
10. Ազնավուր. Ես սիրում եմ չեխ հանդիսատեսին

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: