ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի սիմֆոնիկի եւ Նարե Արղամանյանի տպավորիչ համերգը Վիեննայի Մյուզիքվերեյնում

05 հունիսի, 2018 | 05:07

Մայիսի 31-ին Վիեննայի Մյուզիքվերեյնում կայացած համերգով եզրափակվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական համերգային շրջագայությունը։ Դասական երաժշտության լավագույն բեմերից մեկում՝ Մյուզիքվերեյնում, բարձրաճաշակ հանդիսատեսը բուռն ծափահարություններով ընդունեց երաժիշտների ելույթը՝ վայելելով նաեւ նրանց մատուցած բազմաթիվ բիսերը։

Մալթայի ֆիլհարմոնիկի հետ հանդես եկան դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։ Ներկայացվեցին Ալեքսեյ Շորի, Ալբերտ Գարզիայի, ինչպես նաեւ Պյոտր Չայկովսկու ստեղծագործություններից։ «Ֆանտաստիկ զգացողություն է լինել Վիեննայի Մյուզիքվերեյնում, ղեկավարել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, շատ տաղանդավոր մի կոլեկտիվ՝ իր առանձնահատուկ հնչողությամբ, երաժշտության ինքնատիպ ընկալմամբ։ Ես առավել քան երջանիկ եմ ղեկավարել եվրոպական համերգային այս շրջագայությունը, որը մեկնարկեց Վալետայից, շարունակվեց Գերմանիայի տարբեր բեմերում եւ եզրափակվեց Ավստրիայում։

Մենք ներկայացրինք հատուկ ծրագիր, որը շատ կարեւոր էր ինձ համար։ Կատարեցինք մալթյան երաժշտություն, որը ժամանակակից կոմպոզիտորների տեսլականի մեկնաբանությունն է, եւ Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։ Մեծ հաճույք էր նաեւ նվագել մենակատարների հետ, լինել նրանց ու նվագախմբի հետ նույն բեմի վրա։ Այս համերգաշրջանի ընթացքում մենք ելույթ ունեցանք երաժիշտների համար ամենակարեւոր դահլիճներում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում, Վիեննայի Մյուզիքվերեյնում եւ այլն, ինչը մեծ հաջողություն է։ Եվ այս համերգասրահների հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հաղորդակցվել Մալթայի ֆիլհարմոնիկի ֆանտաստիկ հնչողությանը»,- ասել է Սերգեյ Սմբատյանը։ Մալթայի ֆիհարմոնիկ նվագախմբի եւ Սերգեյ Սմբատյանի համերգային շրջագայությունը կայացել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։ Մյուզիքվերեյնի համերգն ուղիղ եթերում հեռարձակել է Medici.tv-ն՝ դասական երաժշտության լավագույն հարթակներից մեկը։ Համերգի տեսագրությունը կարող եք դիտել հետեւյալ հղմամբ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին 

Լուսանկարները՝ Serge Pürro


Առնչվող նյութեր
1. Մահացել է Մոնսերատ Կաբալյեն. նա երկու անգամ Արցախ էր այցելել
2. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
3. Վարդան Մամիկոնյանի անմոռանալի համերգը Պրահայում. նա հիշեց նաեւ Ազնավուրին
4. Պրահա. «Կադանս»ի առաջին համերգն հոյակապ էր, նույնիսկ կոտրված ջութակը չխանգարեց
5. Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
7. Հայկական օրերը Մոնակոյում վերածվեցին մշակութային հրավառության
8. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
9. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
10. Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: