ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Տարտուի համալսարանում

23 մայիսի, 2018 | 15:37

Մայիսի 22-ին Էստոնիայում՝ Տարտուի համալսարանի թանգարանում, տեղի ունեցավ Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որը Էստոնիայի Հայկական Ազգային Միության և Տարտու քաղաքի հայ համայնքի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Էստոնիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս) և Տարտուի համալսարանի ղեկավարությունը:

Բացման խոսքով հանդես եկավ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով ներկայացրեց պատմաբան Ռուբեն Գալիչյանի կազմած Հայաստանի քարտեզների հավաքածուն՝ սկսած մ․թ․ա․ 6-րդ դարից մինչ 20-րդ դարը։ Դեսպանը նշեց, որ միջին դարերում շատ հաճախ երկրների անունները համապատասխանեցվում էին ժողովուրդների բնակության վայրերին և հավելեց, որ չնայած Հայաստանը 1375-1918թթ․՝ շուրջ 650 տարի, անկախ պետականություն չի ունեցել, այնուամենայնիվ համաշխարհային քարտեզագրությունը շարունակաբար հայկական բարձրավանդակի տարածքն անվանել է «Հայաստան»։ Այս մոտեցումը աստիճանաբար փոխվեց միայն Հայոց ցեղասպանությունից հետո, երբ հայ ժողովուրդը դադարեց գոյություն ունենալ իր պատմական հայրենիքի մեծ մասում: Եզրափակելով իր խոսքը, Տիգրան Մկրտչյանը նշեց, որ ներկայացված 50 քարտեզները ըստ էության ցույց են տալիս հայ ժողովրդի պատմության կարևորագույն հանգրվանները և լավագույն միջոց են օտար լսարաններին մեր պատմությունը ներկայացնելու համար։

Տարտուի քաղաքապետ Ուրմաս Կլաասն իր ելույթում գոհունակություն հայտնեց նման ճանաչողական ցուցահանդեսը հյուրընկալելու կապակցությամբ՝ հավելելով, որ հայ ժողովուրդն ունի չափազանց հարուստ պատմություն, որը պետք է պարբերաբար ներկայացվի օտար լսարաններին։ Ուրմաս Կլաասն նաև նշեց, որ Տարտուում է գտնվում Հայաստանի և Էստոնիայի բարեկամությունը խորհրդանշող մեծ խաչքարը, որը 1978թ. է տեղադրվել քաղաքի կարևորագույն հատվածներից մեկում։

Տարտուի համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Տինու Լեհտսարը նշեց, որ ցուցահանդեսն անցկացնելու միտքը հավանության է արժանացել Տարտուի համալսարանի վաղամեռիկ ռեկտոր Վոլլի Կալմի և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումներից մեկի ժամանակ, և որ ինքն անչափ ուրախ է, որ Կալմի այդ ցանկությունն իրականություն դարձավ։ Տինու Լեհտսարը նաև շեշտեց, որ Խաչատուր Աբովյանը շարունակում է խորհրդանշել հայ-էստոնական բարեկամությունը, և համալսարանի կարևորագույն լսարաններից մեկը հենց հայ մեծանուն մտավորականի անունն է կրում, որտեղ և տեղակայված է նաև նրա կիսանդրին։

Տարտուի համալսարանի թանգարանի տնօրեն Մարիանն Ռաիսման իր հերթին նշեց, որ պատմական քարտեզների ցուցահանդեսը պատմական այս վայրում ներկայացնելը մեծ կարևորություն ունի։ Այստեղ կարելի է ծանոթանալ ոչ միայն Տարտուի վերջին 800 տարիների, այլ նաև հայ ժողովրդի բազմադարյա պատմությանը համաշխարհային քարտեզագրության միջոցով»։

Ցուցահանդեսի բացումից առաջ և հետո Տարտու քաղաքի հայ համայնքը ներկայացրեց գեղարվեստական համարներ։ Ցուցահանդեսի պաշտոնական բացումից հետո տեղի ունեցավ ընդունելություն։ «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հունիսի 3-ը։
orer.eu


Առնչվող նյութեր
1. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
3. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
4. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
5. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
6. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
7. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
8. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան
9. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում
10. Նազարէթ Սրմաքեշ. Նիկոլ Փաշինեանի խաղաղ յեղափոխութեան 100 օրուայ առիթով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: