ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի պատմական քարտեզներին նվիրված ցուցահանդես Վիլնյուսում

07 հունիսի, 2017 | 20:10

Հունիսի 6-ին Լիտվայում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ Վիլնյուսի քաղաքային սրահում տեղի ունեցավ Հայաստանի պատմական քարտեզներին նվիրված ցուցահանդեսի բացման արարողություն, որին ներկա էին Լիտվայի մշակույթի նախարարը, բազմաթիվ պատգամավորներ, Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը և քարտեզները ներկայացնող պատմաբան Ռուբեն Գալիչյանը։

Դեսպան Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ ցուցադրված քարտեզները ներկայացնում են Հայաստանի զարգացումը և պատմության ընթացքում դրա սահմանների փոփոխությունը՝ արտացոլելով հայոց պատմության ինչպես փառահեղ, այնպես էլ ողբերգական էջերը։ «Քարտեզները ներկայացնում են նաև քաղաքական իրողություն։ Մենք տարածքային պահանջներ չենք ներկայացնում, սակայն, մյուս կողմից, մենք չենք կարող հանձնել մեր պատմությունը նրանց, ում անունն անգամ գոյություն չուներ ընդամենը 100 տարի առաջ։ Մենք քարոզչությունը թողնում ենք նրանց, ովքեր ծառայում են բռնատիրական ռեժիմներին, և այստեղ ցուցադրում համաշխարհային պատմության ընթացքում օտար քարտեզագիրների կողմից ներկայացված պատմական փաստերը։ Ճշմարտությունը միշտ էլ տեսանելի է նրանց համար, ովքեր փնտրում են այն՝ անկախ ժամանակից և տարածությունից»,- նշեց դեսպան Մկրտչյանը։

Այնուհետև Ռուբեն Գալիչյանը ներկայացրեց Ք.ա․ 6-րդ դարից մինչև մեր օրերը համաշխարհային քարտեզագրության մեջ Հայաստանի և տարածաշրջանի 51 քարտեզները, դրանց ձևավորման մեթոդաբանությունը և հեղինակներին։ Անդրադառնալով 1875-ին թվագրվող Կարլ Մյուլլերի քարտեզին՝ պատմաբանը ներկայացրեց հայոց արքա Տիգրան Մեծի նվաճումները և հայկական թագավորությունն՝ իր հզորության գագաթնակետին: 1460-ին թվագրվող Ֆրա Մաուրոյի աշխարհի քարտեզում պատմաբանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Կիլիկիայից մինչև Ղարաբաղ մի քանի անգամ հիշատակվող Հայաստան անվան վրա և նշեց, որ սա առաջին օրինակն է, երբ Ղարաբաղ անվանումը հիշատակվել է եվրոպական քարտեզում:

Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց Գերմանիայից ժամանած հայ-գերմանական «Ագվաս» էթնո-ժազ տրիոյի համերգը, որը հանդես եկավ հայկական ժողովրդական երաժշտության ժազային մեկնաբանություններով։

Ցուցահանդեսը, որն անց է կացվում Լիտվայի հայերի միության աջակցությամբ, բաց է լինելու մինչև հունիսի 30-ը։


Առնչվող նյութեր
1. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
2. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
3. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
4. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
5. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
6. Բալթյան հայերի միության հայտարարությունը
7. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
8. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
9. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
10. Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: