ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի պատմական քարտեզները Լատվիայում

26 հոկտեմբերի, 2017 | 09:50

Հոկտեմբերի 24-ին Լատվիայի ազգային գրադարանում տեղի ունեցավ Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որը նախաձեռնել և կազմակերպել էին Լատվիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս) և Լատվիայի ազգային գրադարանը: Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել է նաև ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոսությունը:

Միջոցառման բացմանը ներկա էին Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, Լատվիայի սահմանադրական դատարանի նախագահը, պատգամավորներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, մտավորականներ, հոգևորականներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթով հանդես եկավ Լատվիայի ազգային գրադարանի տնօրեն Անդրիս Վիլկսը, ով նշեց, որ մեծ կարևորություն է տալիս Ռիգայում նման միջոցառման անցկացմանը, քանի որ լատվիական հասարակությունը բացառիկ հնարավորություն է ստանում օտար քարտեզագրական աղբյուրների միջոցով ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը: Ազգային գրադարանի տնօրենը նաև շեշտեց, որ մեծապես կարևորում է Լատվիայի ազգային գրադարանի համագործակցության խորացումը Մատենադարանի և Հայաստանի ազգային գրադարանի հետ:

Բացմանը ելույթ ունեցավ նաև Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով նշեց, որ «այս 51 քարտեզները ցույց են տալիս, թե ինչպես է Հայաստանն ընկալվել օտարերկրացիների կողմից 26 դար շարունակ: Դրանք արտացոլում են մեր պատմության փառահեղ, ինչպես նաև ողբերգական էջերը»: Նա տեղեկացրեց նաև, որ այդ ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը ներկայացված է հին հունական, հռոմեական, պարթևական, արաբական, օսմանյան, եվրոպական քարտեզագիրների կողմից, դրական արձագանք է ստացել մի շարք այլ մայրաքաղաքներում:

Ցուցահանդեսին դասախոսությամբ հանդես եկավ քարտեզները կազմող և հրատարակող Ռուբեն Գալիչյանը, ով ներկայացրեց պարսից Դարեհ Մեծն արքայի Բեհիսթունյան սեպագիր արձանագրությունները, ուր Հայաստանը, որպես հարևան երկիր նշվում է բազմիցս, ապա՝ մ.թ.ա վեցերորդ դարի, Բրիտանական թանգարանում պահվող հնագույն Աշխարհացույցը, որի կենտրոնում առկա են երեք երկիր՝ Ասորեստանը, Բաբելոնը և Հայաստանը, պատմագիտության հիմնադիր Հերոդոտոսի, աշխարհագրության հիմնադիր Ստրաբոնի և այլ հնագույն աշխարհագրագետների քարտեզներ, որոնց բոլորում առկա է Հայաստանը: Հերթականությամբ ցուցադրվեցին միջնադարյան, իսլամական և քրիստոնեական քարտեզներ:

Այնուհետև Օսմանյան Թուրքիայում 1894-96թթ. կոտորածների և 1915թ. Ցեղասպանությանը վերաբերող քարտեզներն էին՝ հասնելով մինչև Հայաստանի Առաջին հանրապետության, ինչպես նաև խորհրդայնացման քարտեզները: Քարտեզների այս շարքն ավարտվում էր Հայաստանի և Արցախի ներկա քարտեզներով:

Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես եկավ Գերմանիայից հրավիրված էթնո-ջազային «Ագվաս» տրիոն, որը հայկական ժողովրդական երաժշտությունը կատարեց ջազային մեկնաբանությամբ: Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը հաջորդեց ընդունելությունը:

Ցուցահանդեսը, որն անց է կացվում Սիլտում-էլեկտրոպրոյեկտ ընկերության (հայ բարերար Մխիթար Մխիթարյանի) աջակցությամբ, բաց է լինելու մինչև նոյեմբերի 26-ը:


Առնչվող նյութեր
1. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
2. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
3. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
4. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
5. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
6. Բալթյան հայերի միության հայտարարությունը
7. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
8. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
9. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
10. Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: