ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում Ավստրիայում

11 հուլիսի, 2017 | 13:14

Հուլիսի 11-ին Մաուրեբախում` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Նախարարներն անդրադարձել են երկկողմ դաշնակցային փոխգործակցության մի շարք հարցերի` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցմանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։


Առնչվող նյութեր
1. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
2. «Ցանկացած բանակցային լուծում, որի մշակմանը չի մասնակցել արցախյան կողմը, չի կարող կենսունակ լինել». Կարեն Միրզոյան
3. Բակո Սահակյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ եւ Հայաստանի եվրոպական բարեկամների ղեկավարներին
4. Զաորալեկը լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբին
5. Հայաստանը և Ղարաբաղը ավելի ժողովրդավարական են, քան սփյուռքը. Աբո Չափարյան
6. Գանձասարի օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագ եւ տոնական միջոցառումներ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
7. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
8. Հանդիպեցին, որոշեցին հանդիպել
9. Ինտերպոլը Շտետինայի նկատմամբ հետախուզում չի հայտարարի
10. Ադրբեջանն իր քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան է օգտագործում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: