ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի շքանշան «ԴանԱրմեն» հայ-դանիական ասոցիացիայի նախագահ Օլե Մելդգաարդին

06 հոկտեմբերի, 2016 | 07:58

dania-ole-meldgardԿՈՊԵՆՀԱԳԵՆ-  Դանիայում Հայաստանի դեսպանության անձնակազմն ուրախ էր դեսպանատանը ողջունել «ԴանԱրմեն» հայ-դանիական ասոցիացիայի նախագահ Օլե Մելդգաարդին, հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ձոնիկ Մարգայանին և «ԴանԱրմեն» ասոցիացիայի փոխնախագահ Աննա Կարապետյանին: Այս մասին ՕՐԵՐ-ը տեղեկացավ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Հրաշալի այս հանդիպման առիթն այն էր, որ Հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կայացման և մարդասիրական առաքելության իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար Օլե Մելդգաարդն օրեր առաջ պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շքանշանով:

Փաստենք, որ Օլե Մելդգաարդն առաջին օտարեկրացին է, ով Հայաստանում սոցիալական ոլորտի զարգացմանը նպաստելու համար արժանանում է նման գնահատանքի: Իսկապես որ Օլեն Հայաստանի ամենանվիրյալ բարեկամներից է, ով վերջին տասնամյակի ընթացքում ավելի քան 30 անգամ այցելել է Հայաստան և մեր երկրում ներդրել է սոցիալական ոլորտում դանիական նորարարական փորձը:

Ուզում ենք կրկին շնորհավորել Օլեին շքանշանի առիթով և վերահաստատել մեր հիացմունքը նրա գործունեության և բարեկամության համար:


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառում Դանիայում
2. Ստորագրվեց Հայաստանի և Դանիայի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը
3. Նալբանդյանը Դանիայում եւ Շվեդիայում. ստորագրվեց վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը
4. Դանիայում 60 տարեկանում մահացել է անվանի ջութակահար Սերգեյ Ազիզյանը
5. Դանիա. Համագործակցություն մշակույթի բնագավառում
6. ԴԱՆԻԱ. Թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունեց դեսպան Ա. Արզումանյանի հավատարմագրերը
7. Դանիա. ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 26-ամյակին
8. Դանիացի նախարարը հիացել է Հայաստանով եւ իր հայրենակիցներին կոչ արել՝ այցելելու առաջին քրիստոնյա երկիր
9. Հայ-դանիական կապեր. Մետտե Բոք- Նալբանդյան հանդիպում
10. Դանիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է արտգործնախարար Անդերս Սամուելսենի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: