ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի ներկայիս մարտահրավերները գործազրկությունն ու աղքատությունն են, ասել է ՄԱԿ-ի համակարգողը

24 հոկտեմբերի, 2013 | 17:27

bredli buzettoԵրեւան: Մեդիամաքս: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն այսօր ասել է, որ ՀՀ ներկայիս մարտահրավերներն են գործազրկությունը եւ աղքատությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Բրեդլի Բուզետտոն այս մասին ասել է այսօր` ՄԱԿ-ի օրվա նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Իր հիմնադրման օրվանից ՄԱԿ-ը Հայաստանում իրականացնում է երկրի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Մեր աշխատանքի նպատակներից է օգնել Հայաստանի կառավարությանը նոր աշխատատեղերի ստեղծման հարցում, ինչն աղքատության դեմ պայքարի լավագույն միջոցներից է»,- ասել է ՄԱԿ-ի մշտական համակարգողը:

Նրա խոսքերով, կազմակերպության երեւանյան գրասենյակի սահմանափակ միջոցներով ՄԱԿ-ի թիմը փորձում է Հայաստան բերել համաշխարհային լավագույն փորձը ժողովրդավարական կառավարման, աղքատության վերացման, մայրական առողջության, շրջակա միջավայրի զարգացման եւ այլ բնագավառներում:

Բրեդլի Բուզետտոն նաեւ նշել է, որ Հազարամյակի զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ Հայաստանն առաջընթաց է գրանցել, հատկապես մայրական առողջության բարելավման եւ շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ:

Լուսանկարը` Photolure

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
9. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
10. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: