ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի նախագահն ու Սլովակիայի Ազգային ժողովի նախագահը խոսել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին

03 նոյեմբերի, 2016 | 21:16

slovakia-azg-serz-2ԵՐԵՎԱՆ.- Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցությանը՝ համարելով այն միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչ:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի այցը նոր էջ կբացի երկու բարեկամ երկրների օրենսդիր մարմինների միջև կապերի ամրապնդման և խորացման գործում:

Նշելով, որ չնայած Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի պաշտոնում սա պարոն Դանկոյի առաջին այցն է Հայաստան, Սերժ Սարգսյանը հիշել է 2015թ. ապրիլին նրա այցելությունը մեր երկիր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

slovakia-azg-serz-1Այդ կապակցությամբ Նախագահ Սարգսյանը իր երախտագիտությունն է հայտնել Անդրել Դանկոյին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում նրա սկզբունքային դիրքորոշման համար՝ բարձր գնահատելով նաև Ազգային խորհրդի բոլոր այն ներկայացուցիչների ջանքերը, ովքեր ևս իրենց մեծ ներդրումն են ունեցել Սլովակիայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու, դատապարտելու և ժխտումը քրեականացնելու գործում:

ՀՀ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, որի հետ մեր երկիրը շահագրգռված է քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու և զարգացնելու:

Զրուցակիցները երկուստեք արդյունավետ են համարել միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-սլովակյան փոխգործակցությունը:

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահը իր և իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել բարեկամ Հայաստանում իրենց ցուցաբերվող ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ մեծագույն հարգանք է տածում հայ ժողովդի և նրա դարավոր պատմության նկատմամբ՝ չափազանց բարձր գնահատելով եվրոպական քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի ներդրումը:

Հանդիպմանը հայ-սլովակյան երկկողմ հարաբերություններից բացի, անդրադարձ է եղել  եվրոպական ընդհանուր արժեքների վրա հիմնված ՀՀ-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

slovakia-azg-serz3


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Պուշկինի անվան մեդալ սլովակահայ հայտնի բալետմայստեր Ռաֆայել Ավնիկյանին
5. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
6. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
7. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
8. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
9. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
10. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: