ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի նախագահը ցանկացել է, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շատ ավելի հայաստանակենտրոն դառնա

04 դեկտեմբերի, 2016 | 23:33

ԵՐԵՎԱՆ.-Դեկտեմբերի 4-ի երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի առիթով կազմակերպված գալա ընթրիքը, որին ներկա է գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել ՀԲԸՄ անդամներին և միջոցառման բոլոր մասնակիցներին:

perch-sedrakian-yerevan-2016«Գործունեությունը սկսելով նախորդ դարի սկզբին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը իր 150 տեղական կազմակերպություններով 110 տարի կատարեց, և վստահ եմ՝ շարունակելու է կատարել անփոխարինելի գործունեություն: Եթե ես հիմա սկսեմ թվարկել բոլոր այն ծրագրերը, իրականացված գործունեությունը, ապա գրեթե ոչինչ ասած չեմ լինի:

Անփոխարինելի բառը, կարծում եմ, շատ ճիշտ բնութագիրն է այն գործունեության, որ մի խումբ մարդիկ կարողացան իրականացնել ճիշտ ժամանակին, գտնել այն ճիշտ ճանապարհը, որով մեծ նպաստ բերեցին ինչպես հայապահպանությանը, այնպես էլ անկախ Հայաստանի, ընդհանրապես, հայ ժողովրդի լինելիությանը:

Ի՞նչն է Բարեգործական ընդհանուր միության և մնացած բոլոր կառույցների տարբերությունը. իմ կարծիքով, առաջին հերթին այս մարդիկ՝ լինեն կենտրոնական վարչության ներկայացուցիչներ, թե պարզապես անդամներ՝ բարեգործներ, երբեք որևէ ակնկալիք չեն ունեցել և շարժվել են, առաջ են գնացել բարեգործության շատ պարզ կանոններով` երբեք չեն ակնկալել, որ որևէ մեկը պետք է իրենց երախտագիտություն հայտնի բարեգործության համար և երբեք միտք չեն ունեցել իրենց բարեգործությամբ հագուրդ տալու անձնական ինչ-ինչ նկրտումների: Նրանք երբեք որևէ խնդիր, որևէ առիթ չեն փնտրել սահմանափակելու մեզ համար կենսական անհրաժեշտություն ունեցող իրենց գործունեությունը: Երբեք որևէ խնդիր չեն ունեցել որևէ իշխանության հետ: Սա չափազանց կարևոր հանգամանք է»,-իր խոսքում նշել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունն անշահախնդիր բարեգործ է և հենց այդ մոտեցմամբ է իրականացնում Հայաստանի և հայության զարգացման ծրագրերը: Նախագահը մաղթել է ՀԲԸՄ-ին՝ նվիրատուների առատություն և առատաձեռնություն, անդամների ստվարություն: Հանրապետության Նախագահը ցանկություն է հայտնել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հավերժ պահանջված լինի և մշտապես կարողանա կատարել իր առաքելությունը:

agbu-110-yerevan-serz-galaՆախագահ Սարգսյանը խոսել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունից ակնկալիքների մասին, նշելով, որ իր ցանկությունն է, որպեսզի Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շատ ավելի հայաստանակենտրոն դառնա, ինչից կշահեն և՛ Բարեգործական ընդհանուր միությունը, և՛ նրա բոլոր շահառուները:

ՀՀ Նախագահը ցանկություն է հայտնել նաև, որպեսզի Միությունն իր միջոցների մի հիմնական մասը պահի կայուն ֆինանսական համակարգ ունեցող Հայաստանում` դրանով ավելի շատ շահ ստանալով և այդպիսով ավելացնելով բարեգործության ծավալները: «Ցանկանում եմ, որպեսզի բոլորիս ձգտումները լինեն համահունչ:

Ցանկանում եմ, որ աշխատանքից ազատ ժամերին մենք վիճենք զարգացման ճանապարհների մասին: Ցանկանում եմ, որպեսզի բոլորս համարենք, որ անկախ նրանից՝ մենք Նախագահ ենք, թե այլ պաշտոնյա, մենք գործարար ենք, թե նվիրատու, բոլորս համարենք, որ դա մեր ծառայությունն է, մեր շնորհակալությունն ու երախտագիտությունն է մեր ժողովրդին, որ մեզ ծնել է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և մաղթել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը մեծ շուքով տոնել 200-ամյակը և հետագա հոբելյանները: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։

 


Առնչվող նյութեր
1. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
2. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
3. Նոր հնարավորություներ՝ Հայաստանի ֆրանսախոսների համար
4. ՀԲԸՄ-ն սգում է հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրի կորուստը
5. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
6. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
7. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
8. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
9. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
10. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: