ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի նախագահը պետական այցով կժամանի Չեխիա

28 հունվարի, 2014 | 14:53

SERZ SargisianՊՐԱՀԱ -Հունվարի 29ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա պետական այցով կժամանի Չեխիայի Հանրապետություն։ Անկախության երկու տասնամյակի ընթացքում սա Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Պրահա։ Նախկինում թե Ռոբերտ Քոչարյանը, եւ թե Սերժ Սարգսյանը մասնակցել են Պրահայում անցկացված ՆԱՏՕի կամ Եվրամիության վեհաժողովներին, սակայն Հայաստանի ղեկավարները երբեք երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով Չեխիա չեն այցելել ։

Եռօրյա այցի ընթացքում Հայաստանի նախագահը կհանդիպի իր գործընկերˋ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին, խորհրդարանի երկու պալատների նախագահներինˋ սենատի նախագահ Միլան Շտեյխին եւ պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկին, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկային եւ Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկին։

Երկու երկրների նախագահները կմասնակցեն նաեւ Չեխիա-Հայաստան բիզնես ֆորումին, ինչպես նաեւ կստորագրվի տարբեր բնագավառներին վերաբերող վեց փաստաթուղթ, այդ թվումˋ Հանցագործության դեմ պայքարի, բժշկության, տնտեսության, բնապահպանության, մաքսային ոլորտի եւ արտակարգ իրավիճակների պայմաններում համագործակցության մասին։

Լրագրողների համար կտրվի կարճ բրիֆինգ։ Սերժ Սարգսյանը կծանոթանա նաեւ Պրահայի տեսարժան վայրերին, կլինի Ստրահովյան մենաստանի թանգարանային համալիրում եւ Վիտկովի զինվորական հուշահամալիրում։ Երեւան մեկնումից առաջ Հայաստանի նախագահը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
3. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
4. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
5. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
6. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
7. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
8. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
9. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
10. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: