ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի մշակույթին և պատմությանը նվիրված միջոցառումներ Լեհաստանի Կիելցե քաղաքում

24 ապրիլի, 2017 | 11:20

2017 թվականի ապրիլի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն այցելեց Կիելցե քաղաք, որի Յուզեֆ Շերմենտովսկու անվան գեղարվեստի ուսումնարանում կազմակերպվել էին միջոցառումներ` նվիրված հայերի մշակույթին և պատմությանը:
Միջոցառումները մեկնարկեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և ուսումնարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմամբ, որին մասնակցեցին նաև Սվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկի տեղակալ Յան Մաչկովիակը, մարշալեկի խորհրդական Ռոբերտ Բիերնանցկին, Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը, Կիելցեի հայ համայնքի ղեկավար Վարուժան Չոբանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Հանդիպմանը դեսպան Ղազարյանը խոսեց Հայաստանի, հայ ժողովրդի պատմության նշանակալի և կարևոր իրադարձությունների, ինչպես նաև հայոց մշակույթի մասին: Հատուկ անդրադարձ կատարեց Լեհաստանի հայ համայնքի պատմությանը` նշելով, որ ավելի քան 650 տարվա ընթացքում հայերը մեծ ներդրում են ունեցել Լեհաստանի պատմության մեջ` տալով այնպիսի երևելի անուններ, ովքեր հանդիսանում են ինչպես լեհ, այնպես էլ հայ ժողովրդի ընդհանուր հպարտությունը:


Կիելցեի գեղարվեստի ուսումնարանի տնօրեն Մարիա Կովալչիկը, շնորհակալություն հայտնելով Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանին հանդիպման և արդյունավետ համագործակցություն համար, նշեց, որ դեսպանության հետ քննարկվել են Հայաստանի հետ հետագա համագործակցության բազմաթիվ ծրագրեր: Ուսումնարանի տնօրենը նաև հայտարարեց, որ 2017-2018 թվականների ուսումնական տարին ամբողջությամբ նվիրվելու է Հայաստանին, նրա պատմությանը և մշակույթին:
Այնուհետև, գեղարվեստի ուսումնարանի ճեմասրահում Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ Լեհ-հայկական հիմնադրամի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը։
Իր խոսքում դեսպան Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին, նշեց, որ Հայոց ցեղասպանությունը հանդիսանում է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության մեծագույն ողբերգություններից մեկը, և կարևորեց Հայոց ցեղասպանության հարցի շուրջ հատկապես երիտասարդ սերնդի մոտ իրազեկվածության բարձրացումը:
Նույն օրը Լեհ-հայկական հիմնադրամի կողմից գեղարվեստի ուսումնարանում կազմակերպվեց հայկական զարդանախշերի և հայերեն տառերի նկարչության բատիկի հատուկ դասընթաց:


Առնչվող նյութեր
1. Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
2. Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
3. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
4. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
5. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
6. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
8. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
9. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
10. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: