ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի Մշակոյթի նախարարութիւնը պարգեւատրեց ՀԲԸՄ-ՀԵԸ-ի «ԱՐԻՆ» պարախումբը

12 սեպտեմբերի, 2013 | 11:05

Arine Award2013_oԵՐԵՎԱՆ-Սեպտեմբեր 10ին, Հայաստանի Հանրապետութեան Մշակոյթի նախարարութեան մէջ տեղի ունեցաւ Լիբանանի ՀԲԸՄ-ՀԵԸ-ի «ԱՐԻՆ» պարախումբի պարգեւատրման արարողութիւնը: Արդարեւ, առ ի գնահատանք պարախումբի գործունէութեան եւ «Արտերկրում հայ ազգագրական մշակոյթը պահպանելու եւ տարածելու, ինչպէս նաեւ սփիւռքի երիտասարդութեան հայեցի դաստիարակութեան գործում ունեցած նշանակալի աւանդի համար», Հայաստանի Մշակոյթի փոխ-նախարար Արթիւր Պօղոսեան Պատուոգիրը յանձնեց «ԱՐԻՆ» պարախումբի գեղարուեստական ղեկավար Գայեանէ Մածունեանին: Տեղին է յիշել թէ՝ Պատուոգիրը ստանալու համար Հայաստան մեկնած էին «ԱՐԻՆ»ի գեղարուեստական ղեկավարը եւ պարախումբի անուանատիրոջ՝ վաղամեռիկ սիրելի Արին Չերչեանի ընտանիքէն՝ Արաքս Չերչեանը:

Պարգեւատրումի արարողութեան ներկայ գտնուեցան «ԿԱՐԻՆ» աւանդական երգի-պարի խումբի գեղարուեստական ղեկավար Գագիկ Գինոսեան, Մշակոյթի նախարարութեան Ժամանակակից արուեստի վարչութեան պետ Սէյրանուհի Գեղամեան եւ պարախումբի 160 անդամներէն 9ը, որոնք մաս կը կազմէին Հ.Բ.Ը.Միութեան Դարուհի-Յովակիմեան վարժարանի լաւագոյն աշակերտներու այն խումբին, որ հայրենիք կ՛այցելէր:

Հայաստանի Մշակոյթի Փոխ-նախարար Արթիւր Պօղոսեան յայտնեց, թէ քաջատեղեակ է ՀԲԸՄ-ՀԵԸ-ի «ԱՐԻՆ» պարախումբի գործունէութեան եւ մեծապէս կը գնահատէ Հ.Բ.Ը. Միութեան նուիրումը ազգային ժառանգութեան պահպանման գործին։ Ան նաեւ շնորհաւորեց խումբին ղեկավար Գայեանէ Մածունեանը, բարձր գնահատելով անոր ստեղծագործական շնորհքը եւ լիբանանահայ պատանիներն ու երիտասարդները հայութեամբ ոգեւորելու ուղղութեամբ գործադրած ջանքերը։ Խօսք առաւ նաեւ Գայեանէ Մածունեան, որ շնորհակալութիւն յայտնեց Հայաստանի Մշակոյթի նախարարութեան եւ խոստացաւ Պատուոգիրը կրել ըստ արժանւոյն։

Հայաստանի Հանրապետութեան Մշակոյթի վաստակաւոր գործիչ Տիար Գագիկ Գինոսեան, որ համագործակցելով «ԱՐԻՆ» պարախումբին հետ Լիբանանի մէջ ազգագրական պարեր բեմադրած էր, իր կարգին շնորհակալութիւն յայտնեց ՀԲԸՄ-ՀԵԸ-ի ղեկավարութեան՝ յանձին Տիար Վիգէն Չերչեանի, որ աչալրջօրէն կը հետեւի սփիւռքի նորահաս սերունդներու ազգային եւ հոգեւոր սնունդով ապահովելու գործին:

Հ.Բ.Ը.Մ.-Հ.Ե.Ը-ի «ԱՐԻՆ» պարախումբը հիմնադրուած է 60-ականներուն եւ որոշ ընդհատումներէ ետք, մանաւանդ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներուն, վերակազմաւորուած է 1998ին : Պարախումբը շարունակական ելոյթներ կ՛ունենայ Լիբանանի եւ այլ երկիրներու մէջ, իսկ անցեալ տարի մասնակցած էր նաեւ «Իմ Հայաստան» Համահայկական Փառատօտին:

 

Orer.eu

 

 

 


Առնչվող նյութեր
1. Նոր հնարավորություներ՝ Հայաստանի ֆրանսախոսների համար
2. ՀԲԸՄ-ն սգում է հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրի կորուստը
3. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
4. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
5. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
6. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
7. ՀԲԸՄ Նախագահն ու Հայաստանի Նոր Ղեկավարությունը Քննարկում են Համագործակցության Հնարավորություններն ու Փոխադարձ Հետաքրքրության Ոլորտները
8. Լրատվական դաշտը՝ որպես Սփյուռք-Հայրենիք կամուրջ
9. ՀԲԸՄ-ը Նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության Հաղթական 100-ամյակը
10. Մահացել է ամերիկահայ նախկին նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: