ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի հրեական համայնքի ղեկավարը խստորեն քննադատել է ադրբեջանամետ պրոպագանդիստներին

28 հունվարի, 2015 | 09:00

Rimma Varzhapetyan-Fellerwww.TheCaliforniaCourier.com-Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը վերջերս մի ջախջախիչ հոդված գրեց՝ «Համաշխարհային հրեականությունը չի կարող գործիք դառնալ հակահայ քարոզիչների ձեռքին» վերնագրով: Նա քննադատեց բոլոր նրանց, ովքեր իրականացնում են նման քարոզչություն՝ գրելով «պատվիրված և միակողմանի հոդվածներ… շահադիտական նկատառումներով»:

 

Նման գրողները փորձում են շահարկել Իսրայելի քաղաքական շրջանակները և փառաբանել ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները, որոնք հիմնականում բաղկացած են զենք նավթի դիմաց գործարքներից՝ Հայաստանին մեկուսացնելու և թուլացնելու նպատակով:

 

Ֆելլերը որպես հակահայկական քարոզչության օրինակներ նշում է՝ Մաքսիմ Գաուինի և Ալեքսանդր Մուրինսոնի կողմից Haaretz-ում, Արիե Գուտի կողմից JNS.com-ում և Ալեքսանդր Մուրինսոնի կողմից The Hill-ում տպագրված վերջին հոդվածները:

 

Ըստ Ֆելլերի՝ «Միայն այս հեղինակների կենսագրությունն ու գործունեությունն արդեն կասկած չեն թողնում նրանց վերլուծությունների միակողմանիության մասին: Հայաստանը որպես հակասեմական երկիր ներկայացնող Մաքսիմ Գաուինը հրապարակայնորեն սատարում է Թուրքիայի ծայրահեղ աջ, Ազգայնական շարժում կուսակցությանը: Այս կուսակցությունը, Հայոց ցեղասպանության բացահայտ ժխտողական կեցվածքից զատ, հայտնի է նաև հակասեմականության և այլատյացության քարոզչությամբ: Սակայն, Գաուինը աչք է փակում այս հանգամանքի վրա»:

 

Այնուհետև Ֆելլերը պնդում է. «Վաղուց արդեն ադրբեջանական քարոզչամեքենայի ծառան դարձած Արիե Գուտը նաև Իսրայել-Ադրբեջան միջազգային կազմակերպության անդամ է: Ալեքսանդր Մուրինսոնը իր դոկտորական թեզում որպես իրականություն է ներկայացնում այն, որ Ադրբեջանը, Թուրքիան և Իսրայելը դաշնակիցներ են, ինչպես նաև զարգացնում այն միտքը, որ այդ երկրներից որևէ մեկի թշնամին՝ այդ եռյակի հակառակորդն է»:

 

Հայաստանում հրեական համայնքի ղեկավարը բացատրում է, որ հակասեմականություն գոյություն ունի աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում՝ Հայաստանում: Սակայն նման դրսևորումները, ըստ Ֆելլերի, «երբեք չեն վայելել ոչ միայն իշխանությունների, այլ նաև քիչ թե շատ ազդեցիկ հասարակական կամ քաղաքական ուժերի աջակցությունը: Հայաստանում հրեական համայնքն իրեն զգում է պաշտպանված և վայելում է իշխանությունների հարգանքն իր իրավունքների, մշակույթի և սովորույթների նկատմամբ»:

 

Ֆելլերը խիստ քննադատական է արտահայտվել Ալիևի հասցեին. «Գաղտնիք չէ, թե Ադրբեջանի բռնակալն ինչ մեթոդներ է կիրառում Արևմուտքում կարծիքի ձևավորման hamar. ըստ էության, դրան անդրադարձել են շատ հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպես օրինակ «Նյու Յորք Թայմսը» 2014 թ. սեպտեմբերին և Foreign Policy ամսագիրը 2014 թ. հունիսին: Միջազգային ազդեցիկ հրեական կառույցները չպետք է թույլ տան իրենց ներքաշել նման շահարկումների մեջ»:

 

Ֆելլերը նշում է նաև Ադրբեջանում տեղ գտած մի քանի մոլեռանդ հակասեմական օրինակների մասին. «1990-ական թվականներին, երբ Ադրբեջանի ժողճակատի ելուզակները կազմակերպում և իրականացնում էին այնտեղի հայ բնակչության կոտորածներն ու տեղահանությունները, նրանց ամենատարածված կարգախոսներից մեկն էր՝ «Ադրբեջանը կծաղկի առանց հայերի և հրեաների»: Որքան էլ Ադրբեջանի իշխանությունները փորձեն իրենց ներկայացնել որպես Իսրայելի բարեկամ, նրանք չեն կարող լինել հրեաների բարեկամը: Եթե որևիցե մեկի մոտ այս փաստարկը կասկած է հարուցում, խնդրում եմ կարդալ ալիևյան վարչակարգի կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ բազմաթիվ ճչացող դեպքերի մասին հրապարակումները, կամ առնվազն Եվրոպայում հակասեմական ցույցեր ֆինանսավորելու վերաբերյալ հոդվածները: Կասկածից վեր է, որ Ադրբեջանը օգտագործում է Իրանի և Իսրայելի հետ իր հարաբերությունները՝ Իսրայելում իրեն ներկայացնելով որպես հակաիրանյան քաղաքականության ամենավստահելի գործընկեր: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարները շատ վտանգավոր խաղ են խաղում, եթե կարծում են, որ կարող են Իսրայելին և համաշխարհային հրեականությանը օգտագործել իրենց անհատական շահերն առաջ տանելու համար»:

 

Այնուհետև հրեական համայնքի արդարամիտ ղեկավարը դատապարտում է ադրբեջանամետ հայացքներով հայտնի կոնգրեսական Սթիվ Սթոքմանին՝ իր ելույթում Արիե Գուտի քարոզչական հոդվածն ընդգրկելու համար: «Սա բացահայտ անարգանք է ոչ միայն պարոն Սթոքմանի ընտրողների, այլ նաև ամերիկյան ժողովրդավարության նկատմամբ: Չպետք է թույլ տալ Ամերիկայի օրենսդիր իշխանության ամբիոնից պատվիրված և կեղծ թեզերի բարձրաձայնումը: Չի կարելի խոսքի ազատության շղարշի տակ ներկայացնել ատելության քարոզչություն և բռնակալ առաջնորդի շահերը սպասարկող օրակարգ, հատկապես, երբ այն shahագործում է հրեաներին, մասնավորապես՝ Հայաստանի հրեական համայնքը:»

 

Ֆելլերն իր հոդվածը եզրափակում է արդարացիորեն զգուշացնելով «Միացյալ Նահանգների հրեական համայնքին՝ զգոն լինել և դատապարտել հրեական գործոնը նման ստոր ձևով օգտագործել փորձող որոշակի քաղաքական շրջանակների ցանկացած ձեռնարկ»:

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 


Առնչվող նյութեր
1. Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
3. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
4. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
5. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
6. Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին
7. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
8. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
9. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
10. Նոր հնարավորություներ՝ Հայաստանի ֆրանսախոսների համար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: