ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի հետ նախաստորագրված նոր համաձայնագիրն ամենաամբիցիոզն է ԵՄ և ԵԱՏՄ անդամի միջև. Սվիտալսկի

08 մայիսի, 2017 | 09:53

Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելու համար պատրաստ կլինի 2017թ. աշնանը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «2017 թվականի հունվարին, երբ ես կրկին այստեղ հանդիպում էի ձեզ հետ, նշեցի, որ 2017 թվականը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության առումով նշանակալի իրադարձություններով լի տարի կլինի: Եվ հիմա ես շատ ուրախ եմ, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության փաստաթուղթը նախաստորագրվել է»,- ասաց Սվիտալսկին:

Նա հավելեց, որ այս պահին ԵՄ փորձագետներն աշխատում են փաստաթղթի տեխնիկական վերիֆիկացման վրա: Սվիտալսկին հույս հայտնեց, որ աշնանն այն պատրաստ կլինի ստորագրման համար: «Սա Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի միջև ամենաամբիցիոզ համաձայնագիրն է»,- ընդգծեց Պյոտր Սվիտալսկին:

Միևնույն ժամանակ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ընդգծեց, որ ամենակարևորը համաձայնագրում ընդգրկված դրույթների կյանքի կոչումն է: «Համաձայնագիրը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության լայն հնարավորություններ է բացում: Ինչպես կօգտագործվեն այդ հնարավորությունները, կախված է մեզանից: Ուստի, մենք` որպես Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակություն, պատրաստվում ենք այս համաձայնագիրը ճիշտ օգտագործելուն»,- նշեց Սվիտալսկին:

Հայաստանը և Եվրոպական Միությունը համաձայնեցրել են նաև «Համագործակցության հեռանկարներ» կոչվող փաստաթուղթը: «Ես կարող եմ ասել, որ այս կարևոր փաստաթղթի կետերը համաձայնեցվել են Հայաստանի և Եվրոպական Միության միջև: Հայաստանը հերթական անգամ կարևորագույն դեր է կատարում, որովհետև Արևելյան գործընկերության միակ երկիրն է, որ Եվրոպական Միության հետ բանակցել է այս նոր փաստաթղթի շուրջ, որը կոչվում է «Համագործակցության հեռանկարներ»»,- ընդգծեց Սվիտալսկին:

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում ՀՀ-ն և ԵՄ-ն կստորագրեն նաև այդ փաստաթուղթը: «Ես իմ կողմից կարող եմ ասել, որ բանակցություններն անցել են շատ կառուցողական մթնոլորտում և արդյունավետ են անցել: Այս ամենը հույսեր է ներշնչում ապագայում փաստաթղթի կետերը կյանքի կոչելու համար»,- եզրափակեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախաստորագրվել է 2017թ. մարտի 21-ին: Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը նախաստորագրել են գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ինչպես նաև առևտրական հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական միության անունից նախաստորագրել են գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, ինչպես նաև ԵՄ կողմի առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսը։

ՀՀ-ում ԵՄ դեսպանը, անդրադառնալով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանը, ընդգծեց, որ գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի կարիք ունի թե Հայաստանը, թե ԵԱՀԿ-ն: «Ես հույս ունեմ, որ ծրագրերը կշարունակվեն: Հայաստանը ունի դրա կարիքը: Դրա կարիքը ունի նաև ԵԱՀԿ-ն: Անկեղծ ասեմ՝ երևի սա ավելի լուրջ հարված է ԵԱՀԿ-ին, քան Հայաստանին»,-նշեց Սվիտալսկին:

Նա հավելեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը իրենց համար չափազանց հուսալի գործընկեր էր` հիշեցնելով, որ գրասենյակի հետ համատեղ ՀՀ-ում մի շարք ծրագրեր են իրականացրել:  Նա համոզված է, որ իրականացված ծրագրերը շատ օգտակար էին, դրանք ունեցել  են իրենց հստակ ներդրումը Հայաստանի ժողովրդավարական գործընթացների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ձևավորմանը: «Մեր կարծիքով, ԵԱՀԿ գրասենյակը հավատարիմ է եղել իր մանդատին, կատարել է շատ օգտակար աշխատանք՝ ապացուցելով, թե ինչքան կարևոր է ԵԱՀԿ ներդրումը: Համոզված ենք, որ ԵԱՀԿ-ի ամենակարևոր արժեքը տեղում ներկա լինելն է, տեղերում աշխատելն է: ԵԱՀԿ-ի գրասենյակը Երևանում դրա լավագույն օրինակներից  մեկն էր կոնկրետ և գործնական աշխատանքի, որը կատարվում էր տեղում»,- ասաց դեսպանը:

Նա համոզվածություն հայտնեց, որ հայկական կողմը` որպես ընդունող պետություն, լավագույն օրինակն է ցուցաբերել: Նրա գնահատմամբ` Հայաստանը  ցուցաբերել է առավելագույն համագործակցություն, կառուցողական դիրքորոշում է ունեցել: «Շատ իմաստներով Հայաստանի, որպես ընդունող պետություն, դիրքորոշումը եղել է օրինակելի այն իրավիճակում, երբ բազմաթիվ պետություններ հարցականի տակ են դնում ԵԱՀԿ-ի ներկայությունն  իրենց պետության տարածքում: Մեր հայ գործընկերները միշտ եղել են դրա աջակիցը»,- եզրափակեց Պյոտր Սվիտալսկին:

Մայիսի 4-ին ԵԱՀԿում նախագահող Ավստրիայի ներկայացուցիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդումհայտարարել է, որ, չնայած իրենց ներդրած ջանքերին, անհնար է եղել համաձայնության հանգելԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ: ՀՀ ԱԳՆն, արձագանքելով փաստին, ընդգծել է, որ իր խիստ ապակառուցողական մոտեցումներով Ադրբեջանը ԵԱՀԿում հայտնվել էբացարձակ մեկուսացման մեջ: ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը` բոլորը սատարում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը, ևմիայն Ադրբեջանն է, որ, չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, որի համաձայննույնիսկ մեկ երկիր կարող է խափանել որոշումների ընդունումը, դեմ է հանդես գալիս ԵԱՀԿերևանյան գրասենյակի գործունեության շարունակմանը, դրանով իսկ հակադրվելով ամբողջկազմակերպությանը:

Artsakhpress.am

 


Առնչվող նյութեր
1. «Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
2. Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
3. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան
4. Ֆեդերիկա Մոգերինիի, Յոհաննես Հանի, Դոնալդ Տուսկի և Ժան Կլոդ Յունկերի շնորհավորական ուղերձները
5. Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կստանա 1.74 մլն եվրո նոր ծրագրերի համար
6. Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ժամանել է Երեւան
7. Եվրոպական Միությունը ողջունել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը
8. Եվրամիության հանձնակատարի հետ քննարկվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսություն սկսելու հարցը
9. ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՄ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԾՐԱԳԻՐԸ
10. Հայաստանը հավատարիմ է մնում Արևելյան գործընկերությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: