ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում

04 հունիսի, 2018 | 06:49

Մայիսի 25-31-ը Ավստրիայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի հետ համագործակցությամբ Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպել էր հիմնադրամի կողմից մրցույթով ընտրված Երևանի և մարզերի երաժշտական դպրոցների սաների համերգաշար Ավստրիայում:

Առաջին համերգը տեղի ունեցավ մայիսի 26-ին Զալցբուրգի Pfarramt Lehen եկեղեցու հանդիսությունների դահլիճում: Զալցբուրգի հայ համայնքի ջանքերով կազմակերպած համերգին ներկա էր մեծ թվով ավստրիացի հանդիսատես:

Մայիսի 27-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում Հայաստանից ժամանած պատանի կատարողները մասնակցեցին դեսպանության կազմակերպած վարպետության բաց դասերի ավստրիաբնակ մեծանուն հայ երաժիշտներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ երգչուհի Հասմիկ Պապյանի, միջազգային մրցանակների դափնեկիրներ դաշնակահարուհի Նարե Արղամանյանի և ջութակահար Էմանուիլ Ճգնավորյանի մատուցմամբ:

Մայիսի 28-ին պատանի հայ երաժիշտները Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից Հանրապետության 100-ամյա հոբելյանի առթիվ Մխիթարյան միաբանությունում կազմակերպած հանդիսավոր միջոցառմանըկատարեցին հայ կոմպոզիտորների գլուխգործոցները:

Մայիսի 30-ին Վիեննայի կենտրոնի Էշենբախ պալատի Հաուզ դեռ Ինժենյոր հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ հայ տաղանդաշատ պատանիների եզրափակիչ համերգը: Դրան մասնակցեցին հայ և ավստրիացի հանդիսատեսներ, զանազան երաժշտական կրթական կենտրոնների ղեկավարներ, վիեննաբնակ երաժիշտներ: Ներկա էին նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն ու Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալոյիս Կրաուտը: Կատարվեցին հայ ժողովրդական երաժշտության մշակումներ, հայ, ռուս և եվրոպացի դասականների ու ժամանակակից կոմպոզիտորների գործեր:


Առնչվող նյութեր
1. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
2. Սարգիս Մարտիրոսյանը՝ Ավստրիայի ծանրամարտի թիմային առաջնության հաղթող
3. Viennacontemporary ժամանակակից արվեստի ցուցահանդեսում «Կիզակետում Հայաստանն է» (Focus:Armenia) պավիլիոնի բացումը
4. Արման Կիրակոսյանը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նախագահի տեղակալ
5. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
6. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
7. Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը
8. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
9. Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը
10. Տեսակապով հանդիպում՝ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: