ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Սոֆիայում

22 մայիսի, 2018 | 14:41

Մայիսի 20-ին Սոֆիայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում կազմակերպվեց «Հայաստանի և Բուլղարիայի նոր անուններ» խորագիրը կրող համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյակին:

Համերգին, որը կազմակերպվել էր ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի կողմից և Հայաստանի դեսպանության հովանու ներքո, ելույթ ունեցան հայ և բուլղարացի երիտասարդ երաժիշտներ: Այս նպատակով Հայաստանից ժամանել էին պատանի երգիչներ Անի Մարգարյանը և Նարեկ Սահակյանը, ջութակահար Ասյա Անիսիմովան և սակսոֆոնահար Ալեքսանդր Ավետիսյանը: Անվանի բուլղարահայ դիրիժոր Պետրոս Փափազյանի ղեկավարած ՀԲԸՄ կամերային նվագախմբի նվագակցությամբ հնչեցին ինչպես հայ, այնպես էլ բուլղարացի և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգի մասնակիցներին և հանդիսատեսին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ այս տարի ամբողջ աշխարհի հայությունը մեծ հանդիսությամբ տոնում է Հայաստանի Հանրապետության ստեղծման հարյուրամյա հոբելյանը և ընդգծեց, որ հիշելով մեր պատմության հերոսական էջերը, մենք նայում ենք առաջ՝ դեպի առաջադեմ, ժողովրդավար Հայաստան կերտելու ապագան: Դեսպան Սարգսյանն իր խոսքում նաև անդրադարձավ հայկական մշակույթին:

Մայիսի 21-ին Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված հայ պատանի կատարողների մասնակցությամբ համերգ տեղի ունեցավ նաև Պլովդիվում:

Մինչ այդ մայիսի 18-ին պատանի հայ կատարողները հյուրընկալվել էին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում:


Առնչվող նյութեր
1. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
2. Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում
3. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
4. Լոնդոն. Դեսպան Սարգսյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարի հանդիպումը
5. Միացյալ Թագավորություն. ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հանդիպումը «Համագործակցության» գլխավոր քարտուղար, բարոնուհի Պատրիսիա Սքոթլանդի հետ
6. Դեսպան Սարգսյանը քննարկել է Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթի վերաբացման հարցը:
7. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում
8. Բուլղարիա-Հայաստան պատգամավորական խումբը նոր կազմ ունի
9. «Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է». Գևորգ Գրիգորյան
10. ՍՈՖԻԱ. Հուշատախտակ 300-ամյա հայկական եկեղեցու տեղում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
3.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
4.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
5.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
6.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
7.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
8.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
9.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
10.Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: