ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի Հանրային ռադիոն բացել է կայքէջի ադրբեջանական բաժին

06 մայիսի, 2016 | 10:44

armradio logoՀայաստանի Հանրային ռադիոն այսօրվանից գործարկել է իր  կայքէջի՝ www.armradio.am ադրբեջանական բաժինը՝ http://www.armradio.am/az։ Այս մասին տեղեկացրել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը։

Ադրբեջաներենով հաղորդումները հեռարձակվում են դեռեւս 1988 թվականից, սակայն ադրբեջաներենով կայքէջ մինչ այդ չէր գործարկվել։

Ադրբեջանցիները տարբեր կայքէջերով ու հեռուստատեսային լրատվական հայերեն ծրագրերով երկար ժամանակ է ակտիվ քարոզչական աշխատանք էին տանում Հայաստանի դեմ։

Ինչպես ասում են՝ ավելի լավ է ուշ, քան երբեք։ Հուսանք, որ ադրբեջանցի ընթերցողներն այսուհետ իրենց մայրենի լեզվով կծանոթանան, թե իրականում ինչ է տեղի ունենում Հայաստանում , Լեռնային Ղարաբաղում, եւ ինչու ոչ նաեւ Ադրբեջանում։ Չէ՞ որ այնտեղ մամուլը գտնվում է պետական մամլիչի տակ, իսկ լրագրողները հետապնդվում են։

Լրատվության ճշմարտացիության մասին խոսելն ավելորդ է։ Դրա վառ վկայությունն է արտգործնախարար Մամեդյարովի Պրահայում ՕՐԵՐ ամսագրի հարցին տված պատասխանը, որը չգիտես ինչու ադրբեջանական մամուլում տպագրվեց այլ բովանդակությամբ, որը իրապես տարբերվում էր նախարարաի ելույթից։

Հուսանք, Հանրային ռադիոյի նոր՝ ադրբեջանական  բաժինը կծառայի իր նպատակին։

Բարի եթեր մեր գործընկերներին։

 

ՕՐԵՐ ամսագիր

 


Առնչվող նյութեր
1. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
2. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
3. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
4. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
5. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
6. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
7. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
8. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում
9. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
10. Բաքուն օգտվում է ժխտողական քաղաքականության մեջ բազմափորձ Թուրքիայից.-Էդ. Նալբանդյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: