ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 հունվարի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի խիզախ հյուպատոսը հրաժեշտ տվեց Հալեպին

Տիգրան Գեւորգյանը ավարտեց դիվանագիտական առաքելությունը Սիրիայում
11 սեպտեմբերի, 2017 | 22:35

Սեպտեմբերի 8-11-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի մի շարք հանդիպումներ ունեցավ։ Հայտնի է, որ  սիրիական պատերազմի ընթացքում, Հայաստանի հյուպատոսությունը միակ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունն էր, որ չփակվեց եւ աշխատեց ամենածանր օրերին՝ մեծ աջակցություն ցույց տալով նաեւ մեր հայրենակիցներին։ 

Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան սիրիական ճգնաժամի հետևանքով Հալեպի հայ համայնքի առջև ծառացած խնդիրներին և դրանց լուծման ընթացքին։

Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանն իր շնորհակալական խոսքում բարձր գնահատեց Տիգրան Գևորգյանի ունեցած մեծ դերը սիրիական հակամարտության դժվար օրերին Հալեպի հայ համայնքին նեցուկ կանգնելու և բոլոր հնարավոր միջոցներով օգնության հասնելու գործում։

Շահան Սրբազանն առանձնահատուկ կերպով ընդգծեց Տիգրան Գևորգյանի մեծ ավանդը Հայաստանից Սիրիա ուղղարկված մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու գործընթացի կազմակերպման աշխատանքներում։

Բերիո թեմի առաջնորդը գոհունակություն հայտնեց Տիգրան Գևորգյանի՝ Լաթաքիայում և Քեսաբում արտագնա հյուպատոսական ծառայություններ մատուցելու նախաձեռնության առնչությամբ, որի շնորհիվ տեղում կազմակերպվում էր ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց ՀՀ անձնագրերի հանձնման գործընթացը՝ այդ կերպ մեր հայրենակիցներին ազատելով ստեղծված վտանգավոր պայմաններում հարյուրավոր կիլոմետրեր անցնելու անհրաժեշտությունից։

Տիգրան Գևորգյանը հանդիպում ունեցավ նաև Սիրիայում ՀՅԴ կուսակցության ղեկավար կազմի հետ, որի ընթացքում ներկաները բարձր գնահատեցին Տիգրան Գևորգյանի արգասաբեր գործունեությունը Հալեպի հայ համայնքի համար դժվարին ժամանակահատվածում։

Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիրիայի մասնաճյուղը գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ կազմակերպել էր հատուկ ձեռնարկ: Միջոցառման ընթացքում ՀԲԸՄ Սիրիայի շրջանակային հանձնաժողովի ատենապետ Ներսես Ներսոյանն իր խոսքում առանձնացրեց այն մեծ ներդրումը, որն ունեցել է Տիգրան Գևորգյանը համայնքի համար առաջնահերթ համարվող տարբեր նախաձեռնություններում՝ միաժամանակ հաջողություն մաղթելով նրան իր հետագա գործունեության մեջ։


Առնչվող նյութեր
1. Ուկրաինա. Խերսոնում նոր խաչքար է օծվել
2. IDeA-ն աջակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայ 15 դպրոցականների
3. Հայաստանի լավագույն հյուպատոսը հրաժեշտ տվեց չեխահայությանը
4. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դամասկոսում
5. Թրամփի հարձակումը Սիրիայի վրա սխալ էր մի շարք պատճառներով
6. ԴԱՀԵՇԸ կրկին դադարեցրել է Հալեպի ջրի մատակարարումը
7. Զօրակցութիւն Հալէպի Հայերուն՝ Ֆրանսիայից
8. ՄԱԿ-ի տարբեր կառույցներ հանդես են եկել Սիրիայի հարցով համատեղ հայտարարությամբ. 300 հազար երեխա մնում է պաշարման մեջ
9. ՍԻՐԻԱ. ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԸ ԴԱՄԱՍԿՈՍԻ ՄԷՋ
10. ԴԷՊԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ՝ ՏԱԳՆԱՊԱՀԱՐ ՀԱԼԷՊԷՆ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կստանա 1.74 մլն եվրո նոր ծրագրերի համար
2.Ախտորոշում՝ առանց «գուցե»-ների. Եզակի հետազոտություններ «Հիստոջեն»-ում
3.Ֆէթհիէ Չեթինի խօսքը Հրանդ Տինքի 11րդ Տարելիցին առթիւ
4.Եզդիական կազմակերպությունները երախտագիտություն են հայտնել հայ ժողովրդին
5.Դեսպան Սերգեյ Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Ռումինիայի նախագահին
6.Արմեն Սարգսյան. ,,Ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»
7.ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻ ԱՄԱՌՆԱՅԻՆ ԽՏԱՑԵԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՔ Օգոստոս 2018
8.Դեսպան Սեյրանյանի և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հանդիպումը
9.Հայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան
10.Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բումանի պատվին կազմակերպված հանդիսություն Ժնևում
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: