ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանի 85-ամյա հոբելյանը

08 սեպտեմբերի, 2016 | 08:39

roza-mxitaryanՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ, մաղթել նրան առողջություն, արևշատություն և ամենայն բարիք:

«Մեծ է Ձեր վաստակը հայ թատերարվեստի զարգացման, մասնավորապես՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի կայացման և առաջընթացի գործում:

Շուրջ վաթսուն տարի անմնացորդ նվիրումով հանդես գալով հարազատ թատրոնում՝ Դուք մշտապես անկեղծ եք եղել հանդիսատեսի հետ, կերտել ներքին դրամատիզմով և ասելիքի խորությամբ հարուստ կերպարներ՝ հիշարժան դերեր, որոնք այսօր էլ ջերմությամբ է հիշում երախտագետ հանդիսատեսը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Ռոզա Մխիթարյանը ծնվել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում, 1931 թվականին։ 6 տարեկան հասակում առաջին անգամ նրան թատրոն է տարել հայրը, որտեղից սկսել է սերը դեպի թատերական աշխարհ։ Միջնակարգ կրթությունը ստացել էԲաքվում, այնուհետև տեղափոխվել է Երևան, ավարտել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Վաղարշ Վաղարշյանի արվեստանոցը։ Եղել է Մհեր Մկրտչյանի համակուրսեցին։ Զբաղվում է նաև ասմունքով։ 1957 թվականից Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի[1]։ Մարմնավորել է շուրջ 150 դերեր, խաղացել դերասաններ Գուրգեն Ջանիբեկյանի, Բաբկեն Ներսիսյանի, Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի և այլոց հետ։ Հյուրախաղերով եղել է Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Ռուսաստանում,Շվեյցարիայում[2][3]։


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: