ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆՈՐ, ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

16 սեպտեմբերի, 2015 | 13:51
armenia zargatsumՀայաստանի Կառավարությունը Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, «Ամերիաե և ամերիկյան «Պրագմաե խորհրդատվական ընկերությունների հետ համագործակցությամբ նախաձեռնել է «Հայաստանե ներդրումային համաժողով 2016ե-ի իրականացումը, որը տեղի կունենա 2016թ. սեպտեմբերին՝ Նյու Յորքում: 
Համաժողովի նպատակն է բարձրացնել Հայաստանի և երկրի գործարար միջավայրի մասին իրազեկվածությունը, ներկայացնել Հայաստանի առկա ներդրումային հնարավորությունները և առևտրային ռեժիմները, կապեր հաստատել պոտենցիալ ներդրողների և անդրազգային կորպորացիաների հետ:
Համաժողովը կհանդիսանա բարենպաստ հարթակ՝ անդրազգային կորպորացիաների ղեկավարների, ներդրումային կազմակերպությունների, ֆինանսական կառույցների, բանկերի և հայաստանյան հանրային ու մասնավոր հատվածների ղեկավարների միջև հնարավոր արդյունավետ համագործակցություն նախաձեռնելու համար:  
«Հայաստանե ներդրումային համաժողով 2016ե-ին կնախորդեն նախամեկնարկային տարածաշրջանային շնորհանդեսներ, որոնք կկազմակերպվեն համաշխարհային խոշոր ֆինանսական կենտրոններում` տվյալ տարածաշրջանի ներդրողների համար:
Համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի զագացման հիմնադրամը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի խոսքով, «Գլոբալ համաժողովն իրականացվում է Հայաստանի կառավարության որդեգրված տնտեսության զարգացման քաղաքականության համատեքստում: Այն ուղղված է  խթանելու ուղղակի օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում, նոր աշխատատեղերի ստեղծմանը և առևտրային հնարավորությունների դիվերսիֆիկացմանը: Տնտեսվարողներին կոչ եմ անում համարձակ լինել նոր մտահղացումների ներկայացման հարցում. Հայաստանի զարգացման հիմնադրամն իր մանդատի շրջանակում պատրաստ է քննարկել, աջակցել մեր երկրի գործարարներին՝ նոր նախագծերը միջազգային ձևաչափերով կազմելու և ներդրողներին ու արտասահմանյան պոտենցիալ գործընկերներին ներկայացնելու հարցումե:
Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ղեկավար Դեյվիդ Դոուլի խոսքով, «Ասիական զարգացման բանկն աջակցում է համաժողովի անցկացմանը, քանի որ հավատում է Հայաստանի ապագային: Հայաստանն ունի տնտեսական աճի մեծ ներուժ և օտարերկրյա ներդրողները պետք է օգտվեն այդ հնարավորությունից: Հայաստանը նպաստավոր երկիր է ներդրումների համար` տնտեսական կառավարման, գործարար միջավայրի բարենպաստության, մրցունակ աշխատուժի և նմանատիպ այլ առավելությունների շնորհիվ: Հայաստանի կառավարության շարունակական ջանքերը ներդրումային միջավայրը բարելավելու ուղղությամբ` մեզ վստահություն և լավատեսություն են հաղորդումե:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն 

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: