ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում

13 հունիսի, 2018 | 14:33

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողներին ասել է.

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Արցախն իսկապես կայացած պետական միավոր է, որն ունի ժողովրդավարական ինստիտուտներ, ընտրված եւ՛ խորհրդարան, եւ՛ նախագահ, ինչպես նաեւ մարդիկ, որոնք ոչ միայն հպարտ են որպես արցախցի, այլ նաեւ հպարտ են, որովհետեւ պետություն ունեն: Ես վստահ եմ, որ Արցախի ժողովրդավարական ձեւով ընտրված ղեկավարները՝ ժողովրդի հետ միասին ունեն ե՛ւ կյանքի փորձառնություն, ե՛ւ հպարտություն, ե՛ւ համարձակություն, եւ, իհարկե, իմաստություն՝ իրենց ներքին խնդիրներն ինքնուրույն լուծելու համար: Մենք բոլորս՝ Հայաստանը եւ մեր ողջ ժողովուրդը ազգովի կանգնած ենք Արցախի մեջքին, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել: Դրանք նույնքան մեծ են, գուցե եւ ավելի մեծ այսօր, քան երեկ: Հետեւաբար, Արցախի կայունությունը բոլորիս համար շատ կարեւոր է»:

Այցի ընթացքում Հայաստանի ու Արցախի նախագահները, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ Արցախի Ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ, այցելել են նաեւ Արցախի ազատամարտիկների զբոսայգու շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է  նաեւ Դադիվանք: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել հնագույն վանական համալիրում, այնուհետեւ շփվել այնտեղ գտնվող զբոսաշրջիկների ու այցելուների հետ:


Առնչվող նյութեր
1. Հայաստան. ՏՏ ոլորտի խնդիրները եւ ակնկալիքները
2. Հայաստանը մասնակցել է Բաքվի ՍԾՏՀԿ արտգործնախարարների հանդիպմանը
3. Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
4. Ձեր վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան
5. ԱՄՆ պետքարտուղարությունը շնորհավորել է հայ ժողովրդին ընտրությունների կապակցությամբ
6. ՌԱԿ-ը շնորհավորում է համայն հայությանը ժողովրդավարական ընտրություններ ունենալու առիթով
7. Մեր Ժողովուրդը Իր Հաւաքական Կամքը Արտայայտեց. Արամ Ա.
8. Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Յայտարարութիւնը
9. Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ գործակցության եւ համախմբման. Եվրոպայի Հայերի Համագումար
10. Ցեղասպանությունից 103 տարի անց մենք ապացուցել ենք ողջ աշխարհին, որ լույսը, բարին կհաղթեն. Արմեն Սարգսյան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: