ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի երիտասարդական հիմնադրամին առաջարկվել է ավելացնել գիտությանը վերաբերող անվանակարգերի թիվը

22 փետրվարի, 2014 | 11:37

gitutuinԱմփոփվել են «Հայկյան» մրցանակ՝ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»-2013 մրցույթի արդյունքները։

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը առաջարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին ավելացնել գիտությանը վերաբերող անվանակարգերի թիվը և շնորհել երեք մրցանակ.

1. Վահրամ Վաչագանի Ղազարյան, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ

2. Վազգեն Վալերիկի Սարգսյան, ԵՊՀ, Հեռանկարային Հետազոտությունների Միջազգային Կենտրոն

3. Ռոքսանա Վլադիսլավի Զախարյան, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ։

Միաժամանակ առաջարկվել է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանդես գա գիտական գործունեությանն առնչվող անվանակարգերի ավելացման վերաբերյալ համապատասխան պաշտոնական հայտարարությամբ, նշելով, որ այդ քայլը կատարվում է շեշտելու համար գիտության առանձնահատուկ դերը Հայաստանի զարգացման համար։

Առաջարկն արվել է ս.թ. փետրվարի 1-ին։ Այն արվել է ելնելով մրցույթին ներկայացված հայտերի բարձր ցուցանիշներից, հաշվի առնելով հրապարակված հոդվածներների քանակը, տպագրությունների ամսագրերի ազդեցության գործակիցները, ինչպես նաև հավելյալ գիտաչափական տվյալներ, ներառյալ համահեղինակների քանակը։

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ֆիզմաթ. ժամանակը կրթության մեջ
2. Հայաստանցիները կարող են մասնակցել Եվրամիության «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին
3. Բրյուսել. նախարար Մկրտչյանը հետազոտական եւ նորարարության համաձայնագիր է ստորագրել
4. Նոբելյան մրցանակակիրները Հայաստանում
5. Նորարարության մրցույթ Հայաստանի համալսարանական ուսանողների եւ ասպիրանտների համար
6. Պահանջում են չեղյալ հայտարարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը եւ կրկնել դրա քննարկումը
7. Հակոբ Փանոսյան. Հայաստանում գիտության զարգացման նոր ռազմավարություն պիտի մշակվի
8. Գուցե բարի նախագահը տեղյա՞կ չէ գիտության խնդիրներից
9. Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 105 ամյակը
10. Լրացավ հայ ականավոր ֆիզիկոս Գուրգեն Սահակյանի 100-ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: