ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») կազմակերպության «Պատվո խորհրդի» անդրանիկ նիստը Բրյուսելում

24 նոյեմբերի, 2017 | 08:26

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին մասնակցել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպության «Պատվո խորհրդի» անդրանիկ նիստին: Այս մասին տեղեկացնում է կազմակերպության լրատվական ծառայությունը:

Ողջունելով Նախագահին և նորընտիր Խորհրդի անդամներին` «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոն շեշտել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի կարևորությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման առումով:

«Շատերն ասում են, որ դա լինելու է «համեստ» գագաթնաժողով, բայց մեզ և միլիոնավոր հայերի համար դա լինելու է պատմական` նոր մեկնարկ արձանագրելով Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացման առումով, որը «EuFoA»-ի հիմնական առաքելությունն է»,-նշել է նա:

Կազմակերպության տնօրենը ևս մեկ անգամ ընդգծել է «EuFoA»-ի պատրաստակամությունը` բարձրացնելու Եվրոպայում Հայաստանի ճանաչելիության մակարդակը և կառուցելու կամուրջներ Հայաստանի և Եվրոպական Միության միջև: «Հայաստանը կարող է հույս դնել իր ընկերների վրա, Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»,-ընդգծել է Դիոգո Պինտոն:

Իր հերթին, Նախագահը շնորհակալություն է հայտնել «EuFoA»-ի անդամներին` կատարած արժեքավոր ու կարևոր աշխատանքի, ինչպես նաև եվրոպական երկրների և կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը ամրապնդելու համար:

Նախագահ Սարգսյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում իր հանդիպումների ու քննարկումների հագեցած օրակարգը, ինչպես նաև խոսել ՀՀ-ԵՄ համագործակցության և հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին: Նախագահ Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շեշտել են Հայաստանի համար կարևոր հարցերի շուրջ Եվրոպական Միության հետ համագործակցության հետագա խորացման կարևորությունը` հիմնված ժողովրդավարության եվրոպական արժեքների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա:

Սերժ Սարգսյանի ելույթին հաջորդել է ակտիվ հարց ու պատասխան:

Բրիտանական խորհրդարանի անդամ Ստիվեն Փաունդը շեշտել է իր ազգային խորհրդարանի աջակցությունը Հայաստանին առնչվող հարցերի լուծման շուրջ` ներկայացնելով Հայաստանը որպես «քաղաքական կայունության փարոս անկայուն տարածաշրջանում»:

Այնուհետև շոշափվել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև Հայաստանի ու Եվրոպայի ընդհանուր ինքնությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին Նախագահ Սարգսյանը առաջարկել է «EuFoA»-ի «Պատվո խորհրդի» 2018 թվականի նիստն անցկացնել Երևանում:

eufoa.org

Թարգմանությունը՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ


Առնչվող նյութեր
1. Բրյուսելում նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը
2. Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցիում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին
3. Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար».վարչապետ Փաշինյանը
4. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
5. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բելգիա
6. Զոհրաբ Մնացականյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակների ղեկավարների հետ
7. Վարդան Հովհաննիսյանի եւ Էմրե Գյուլտեկինի երկրորդ համերգը Պրահայում
8. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
9. Բելգիայի հայերի կոմիտեի համերաշխության կոչը
10. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: