ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնել «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ

30 հունիսի, 2018 | 08:52

Վերջին շրջանում Իսպանիայի իրավապահ մարինների կողմից ձերբակալված 100-ից ավելի հայերի կապակցությամբ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. 

«Իսպանիայում ՀՀ դեսպանությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում մեր քաղաքացիներին առնչվող բոլոր զարգացումները։ Անցնող շաբաթվա ընթացքում Իսպանիայի տարբեր շրջաններում տեղի իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել հարյուրից ավելի անձինք, որոնց մեջ, ըստ հասանելի տեղեկատվության, կան նաև ծագումով հայեր և ՀՀ քաղաքացիներ:

 Իսպանիայի ներքին գործերի նախարարության կողմից հունիսի 26-ին տարածված մամլո հաղորդագրությունը շրջանառության մեջ դրեց «հայկական մաֆիա» ձևակերպումն, ինչը նաև տարածվեց իսպանական ԶԼՄ-ներում: Դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնում նման ձևակերպումների և շեշտադրումների հետ կապված: Դրանք էական վնաս են հասցնում Իսպանիայում բնակվող մի քանի տասնյակ հազար օրինապահ և օրինակելի հայերի համբավին: Դեսպանությունը կարևոր է համարում զերծ մնալ նման շեշտադրումներից և տեղի ունեցածին առավել հնչեղություն տալու համար արվող անընդունելի ձևակերպումներից՝ մանավանդ, հաշվի առնելով, որ գործով բերման ենթարկվածներից ամենևին բոլորը չեն, որ հայեր են, դեռևս չի ապացուցվել նրանց՝ մեկ հանցավոր կազմակերպության անդամներ լինելը և նրանց նկատմամբ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

Վստահ լինելով Իսպանիայի իրավապահ մարմինների օրինական գործողությունների արհեստավարժության հանդեպ՝ միևնույն ժամանակ անարդյունավետ ենք համարում հանցավոր խմբավորումների դեմ պայքարում էթնիկ ծագման շեշտադրումը, ինչը չի նպաստում Իսպանիայի բազմազգ հասարակության ձևավորման և հանդուրժողականության խորացման գործին, ինչը իսպանական կառավարության առաջնահերթություններից է և հաջողությամբ իրականացվում է տարիներ շարունակ»։


Առնչվող նյութեր
1. Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
2. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
3. Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը ցուցադրվեց Մադրիդում
4. Վալենսայի պատգամավորները ծանոթացել են Հայոց ցեղասպանության հարցին
5. Հայ-կատալոնական փառատոն Յորետ Դե Մար քաղաքում. տեսանյութ
6. Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ
7. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
8. Կատալոնացիները շարունակում են պայքարը, բարսելոնահայերը՝ աջակցում
9. Իսպանիա. Բարի գալուստ Միսլատայի հայկական դպրոց
10. ԻՍՊԱՆԻԱ.- Վերջին զանգ՝ Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: