ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով

27 հոկտեմբերի, 2018 | 18:04

Հոկտեմբերի 27-ին Չեխիայի նախագահական պալատում՝  Պրաժսկի հրադում Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակի կապակացությամբ անցկացվող միջոցառումների շրջանակում  նախագահ Զեմանը ընդունեց երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին։ Նախագահի հակիրճ ողջույնի խոսքից հետո  դիվանագիտական կորպուսի անունից ելույթ ունեցավ Չեխիայում հավատարմագրված դեսպանների դուայեն՝ ավագ դեսպան, Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Հայաստանի դեսպանը նախ շնորհավորեց չեխ ժողովրդին մեկդարյա հոբելյանի կապակցությամբ, անդրադառնալով նախեւառաջ Չեխոսլովակիայի առաջին հանրապետության հիմնադիր նախագահ Տոմաշ Գարիկ Մասարիկի բացառիկ ներդրմանը, ով համարվում էր հետպատերազմյան Եվրոպայի ժողովրդավարության խորհրդանիշներից մեկը։ Կարեւոր է նաեւ Վացլավ Հավելի եւ ներկա նախագահի ներդրումը ժողովրդավարական արժեքների հաստատման  գործում։

Հայաստանի դեսպանը ընդգծեց նաեւ այն կարեւոր փաստը, որ Չեխիան եւ Սլովակիան կարողացան խաղաղ բաժանվել եւ ազատ, ժողովրդավարական եւ ինքնիշխան պետություններ ստեղծել։

Դեսպան Սեյրանյանը 100-ամյակի նշումը կարեւոր է համարել ողջ Եվրոպայի համար, մանավանդ, որ այլ երկրներ նույնպես նշում են նման հոբելյաններ, այդ թվում՝ Հայաստանը։

Նա շնորհավորել է Չեխիային  ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու առիթով, ինչը կնպաստի այդ կառույցի բարեփոխումներին։

Վերջում դեսպան Սեյրանյանը բարձր է գնահատել Չեխիայի կողմից իրականացվող հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, ինչը պայմաններ է ստեղծում երկկողմ հարաբերություններում բաց եւ անկեղծ երկխոսության համար։

Հոկտեմբերի 28-ին դիվանագետները կմասնակցեն նաեւ Չեխիայի անկախության տոնի կապակցությամբ Պրաժսկի հրադում անցկացվող ամենամյա հանդիսությանը։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Պրահայում նշվեց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը
2. Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հանդիպում եւ գրքի շնորհանդես Պրահայում
3. Չեխական Սոկոլովում բացվեց ռազմագերիներին նվիրված հուշարձան. նրանց թվում են տասնյակից ավելի հայեր
4. Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկի հետ
5. Փառահեղ ու յուզիչ հագներգութիւն ի Պրահա
6. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
7. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
8. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
9. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
10. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: