ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների վարչապետի խորհրդականին

05 դեկտեմբերի, 2018 | 12:37

Դեկտեմբերի 4-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների վարչապետի արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Դավիդ վան Վելի (David van Weel) հետ։

Ողջունելով ՀՀ դեսպանին` վարչապետի խորհրդականը նշեց, որ հայ-հոլանդական հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում և առավել զարգանալու միտում ունեն։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Բալայանն ընդգծեց, որ Հայաստանն ու Նիդերլանդները երկկողմ և բազմակողմ ձևաչափերով արդյունավետ փոխգործակցության փորձ ունեն, և իր առաքելության կարևոր նպատակներից է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խթանումը։

Դեսպան Բալայանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում թավշյա հեղափոխությունից ի վեր տեղի ունեցող զարգացումները՝ ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության ամրապնդմանն ուղղված իշխանությունների ջանքերը, կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական հավասար հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվող քայլերը։ Տիգրան Բալայանն ընդգծեց, որ գործող կառավարությունը նպատակադրված է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացնել միջազգային ամենաբարձր և խիստ չափանիշներին համապատասխան և այդ համատեքստում շնորհակալություն հայտնեց ընտրական գործընթացին հետևելու նպատակով հոլանդացի դիտորդներ ուղարկելու համար։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև քաղաքական և տնտեսական փոխգործակցության ընդլայնման շուրջ։

Զրուցակիցները անդրադարձան միջազգային օրակարգի մի շարք խնդիրների։


Առնչվող նյութեր
1. Դեսպան Տիգրան Բալայանը հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների թագավորին
2. Դեսպան Բալայանը հանդիպել է Հաագայի «Աբովյան» մշակութային միության անդամներին
3. Քիմիական զենքի կոնվենցիայի մասնակից պետությունների 23-րդ կոնֆերանսը
4. Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5. Տիգրան Բալայանը՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան
6. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
7. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
8. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
9. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
10. Տիգրան Բալայան. Թույլ չենք տալու դիրքային փոփոխություն որևիցե հատվածում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: