ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում

13 հունիսի, 2018 | 11:58

Հունիսի 8-ին Նիդերլանդների Հենգելո քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպել էր Նիդերլանդների ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեն:

Ներկաների թվում էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանը, Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բաղդասարյանը, հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ և այլք:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ դեսպան Մելքոնյանը և Նիդերլանդների ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեի ներկայացուցիչ Մինաս Արսենյանը: Դեսպանն անդրադարձավ մայիսյան հերոսամարտերի և Առաջին Հանրապետության հիմնադրման պատմական նշանակությանը՝ մասնավորապես, ընդգծելով վերջինիս կարևորությունը հայ ազգային գիտակցության մեջ պետականության գաղափարի ամրապնդման գործում: Նա նշեց, որ թեև Առաջին Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, երկար չգոյատևեց, սակայն կարևոր նշանակություն ունեցավ դարավոր պայքարի արդյունքում պետականության վերականգնման և հայկական պետության վերաստեղծման առումով։ ՀՀ դեսպանը ողջունեց, որ սփյուռքում նշում և կարևորում են Մայիսի 28-ի խորհուրդը՝ առանձնացնելով Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության կարևորությունը հայ ժողովրդի և Հայաստանի զարգացման հարցում։

Միջոցառման ընթացքում հնչեցին ժողովրդական երգեր` Ներսիկ և Արաբո Իսպիրյանների կատարմամբ:

Հունիսի 11-ին Նիդերլանդների Արնհեմ քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության և Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյա տարեդարձներին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր ՀՄԸՄ Արնհեմի Մեկուսի շրջանը: Միջոցառմանը ներկա էին Արնհեմի, Ալկմաարի, Ալմելոյի և Մյունխենի ՀՄԸՄ-ի կառույցների ներկայացուցիչներ:

Ողջույնի ուղերձով հանդես եկավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանը: Շնորհավորելով ներկաներին՝ դեսպանը մաղթեց նրանց նույն նվիրվածությամբ և ոգևորությամբ շարունակելու համահայկական կարևոր առաքելությունը: Նա ընդգծեց ՀՄԸՄ-ի դերակատարությունը հայ երիտասարդությանը հայրենասիրական ոգով դաստիարակելու, աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայկական համայնքների, նրանց և հայրենիքի միջև կապերի ամրապնդման գործում:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ սկաուտական քայլերթ և տարբեր կառույցների թիմերի միջև ֆուտբոլի մրցաշար:

orer.eu


Առնչվող նյութեր
1. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
2. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
3. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
4. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը
5. ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրեր հանձնեց Նիդերլանդների թագավորին
6. Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար
7. Երեք հայ թեկնածուներ հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում
8. Հայերը 2018 թ. Նիդերլանդների ավագանու ընտրություններում
9. Հայազգի թեկնածուներ 2018 թ. նիդերլանդական համայնքների ավագանու ընտրություններում
10. Քայլերթ և բողոքի ցույց Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: