ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում

26 հուլիսի, 2018 | 19:04

Սեպտեմբերի 2-ին  Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր, ինչի մասին ՕՐԵՐ-ին հայտնեց  այդ միջոցառման կազմակերպիչ «Armenian Collection» ծրագրի ղեկավար Վրույր Փենեսյանը։ Միջոցառումը կանցկացվի «Armenia Collection 2018, Monte-Carlo» խորագրով, որը  նվիրված է Արամ Խաչատրյանի 115-ամյակին

Վ. Փենեսյանի ասելով,  Մոնակոյում անցկացվելու է աննախադեպ միջոցառում, որը կկազմակերպվի շատ բարձր մակարդակով: Ասեմ, որ դժվարությամբ ենք  թույլտվություն  ստացել, որպեսզի  վարձակալենք «Òpera de Montecarlo»-ն: Ծրագրի առաջին օրը՝ սեպտեմբերի 2-ին, «Òpera de Montecarlo»-ում կկազմակերպվի բարեգործական համերգ, որին մասնակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել համաշխարհային օպերայի հայտնի սոպրանո  երգչուհի Հասմիկ Պապյանը և աշխարհի լավագույն դաշնակահարների ցանկում ընդգրկված Նարե Արղամանյանը:

Իսկ թե ինչու է նվիրված Արամ Խաչատրյանի հոբելյանին, ապա ըստ Փենեսյանի  Արամ Խաչատրյանն առաջին հայն է, ով 1973 թվականին ջերմ ընդունելության է արժանացել արքայազն Ռենյե III-ի և Գրեյս Քելլիի կողմից, իսկ 1974 թվականին Արամ Խաչատրյանի մասնակցությամբ կազմակերպվել է համերգ այդ համերգասրահում: Ի  դեպ, համերգից առաջ նույն համերգասրահում կներկայացվի  Արամ Խաչատրյանին նվիրված լուսանկարների ցուցադրություն։ Համերգը կրելու է բարեգործական բնույթ, և աջակցելու է Հայաստանում գործող «Ֆոնդ 100» և «Օգնեմ» հիմնադրամներին:

Վ. Փենեսյանի ասելով,  միջոցառման նպատակն է նաեւ Մոնակոյի իշխանություններին եւ ազգաբնակչությանը  ներկայացնել մեր մշակույթը և տնտեսությունը, նաեւ հետաքրքրել  հայկական սփյուռքին, որպեսզի տարբեր երկրներից մեր հայրենակիցները գան եւ  մասնակցեն, նոր կապեր հաստատեն։

Արդեն  բազմաթիվ հայտեր են ներկայացվել տարբեր երկրներից։ Համերգից հետո կկազմակերպվի գալա-ընթրիք, որը կունենա նաև ճանաչողական բնույթ, որի ընթացքում կապեր կհաստատվեն մասնակիցների միջեւ։

Կազմակերպիչը ՕՐԵՐ-ին հայտնեց նաեւ, որ  սեպտեմբերի 3-ին, Մոնակոյում գտնվող լավագույն հյուրանոցներից մեկում՝ «Hôtel Metropole»-ում, կկազմակերպվի հայկական լյուքս դասի ապրանքների ցուցադրություն։

Կներկայացվի  Հայաստանի լավագույն ընտրանին: Կկազմակերպվի «Արարատ» լեգենդար հայկական կոնյակի մի քանի տեսակների ներկայացում-համտես: Այդ նպատակով  ներկա կլինեն միջազգային ճանաչում ունեցող սոմելյեներ, այդ թվում  տարբեր տարածաշրջանների սոմելյեների միությունների նախագահներ: Միջոցառմանը ներկա գործարար շրջանակների ներկայացուցիչները հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական ապրանքների որակական ցուցանիշներին։

,, Մեր նպատակն է ստեղծել հնարավորություն, որպեսզի հայկական գինին ու կոնյակը վաճառվի և՛ Մոնակոյում, և՛ տարածաշրջանում,,- ասում է Փենեսյանը:

Աշխատանքներ են տարվում նաեւ  Հայաստան-Մոնակո բիզնես-համաժողովի կազմակերպման ուղղությամբ, որպեսզի հանդիպեն Հայաստանի և Մոնակոյի գործարարները:

Երկրորդ օրը կկազմակերպվի նաեւ լյուքս դասի ապրանքների, ինչպես նաև մշակութային ստեղծագործությունների ցուցադրություն, մի շարք այլ միջոցառումներ: Նույն օրը երեկոյան նախատեսել ենք հայ դիզայներների աշխատանքների ցուցադրություն, որին ներկա կլինեն նաև «Monte-Carlo Fashion Week»-ի ղեկավարության ներկայացուցիչները, ովքեր լավ աշխատանքների հեղինակներին հնարավորություն կընձեռեն «Monte-Carlo Fashion Week 2019» միջոցառման շրջանակում ներկայացնել իրենց աշխատանքները:

Նշենք նաեւ, որ հունիսին Մոնակոյի արքեպիսկոպոս Բեռնարդ Բարսին ընդունել է  Վրույր Փենեսյանին, ում  վերջինս նվիրաբերել է  հայկական գորգ-խաչքար, որը կրկնօրինակված է Գոշավանքում գտնվող 12-րդ դարի խաչքարից, որն իր ուրույն տեղը կգտնի Մոնակոյի նորակառույց մատուռում: Առաջին անգամ  հայկական խաչքարը կներկայացվի Մոնակոյում։  Այս ամենը լավ հիմք է հայկական համայնքի համար հայկական եկեղեցու հետ կապերն ամրապնդելու գործում: Հեռահար  նպատակ ունենք, որ այս միջոցառումը կկրի ամենամյա բնույթ։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
2. Հայ-բուլղարական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառում Սոֆիայում
3. Հայկական գորգ՝ Մոնակոյի Արքայազնին
4. Կցանկանայի խոնարհվել ֆրանսերենի դեսպան Ազնավուրի առջև․ Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդ
5. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
6. Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
7. Հայկական օրերը Մոնակոյում վերածվեցին մշակութային հրավառության
8. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
9. Մինչեւ տարեվերջ կընդունվեն կինոյի եւ թանգարանների մասին օրենքները. Լիլիթ Մակունցն ամփոփել է 100 օրը
10. Վիկտորիա Անանյան. Բալետի հայազգի թագուհին երազում է պարել Հայաստանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: