ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում

21 սեպտեմբերի, 2018 | 18:05

Սեպտեմբերի 19-ին Լիոնի քաղաքապետարանի հանդիսությունների սրահներում անցկացվեց մշակութային երեկո և ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 27-ամյակին, ինչպես նաև՝ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակներին և Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին:

Միջոցառմանը մասնակցում էին  Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը և Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային Ժողովի պատգամավորներ, քաղաքապետներ, շրջանային և քաղաքային խորհուրդների ղեկավարներ, հոգևոր հայրեր, Լիոնում գործող գլխավոր հյուպատոսությունների ղեկավարներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, ֆրանսիացի և ֆրանսահայ հասարակական, մշակութային գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ֆրանսահայ համայնքի անդամներ:

Ելույթով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ով իր խոսքում անդրադարձավ Հայաստանի Հանրապետության անկախության խորհուրդին և քսանյոթ տարիների ընթացքում անցած կարևոր ճանապարհին, ընդգծեց 1918 թվականին՝ Հայոց Ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց Հայաստանի առաջին Հանրապետության հիմնման կարևորությունը՝ Հայոց պետականության վերականգնման և հայ ժողովրդի վերածննդի համար: Դեսպանը նշեց նաև, որ մի քանի շաբաթից Երևանը մեծ սիրով սպասում է հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որը ոչ միայն անկախությունից ի վեր, այլև՝ մեր ողջ պատմության ընթացքում   Հայաստանում կազմակերպվող ամենամեծ իրադարձությունն է: Դեսպան Տոլմաջյանն անդրադարձավ նաև հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ֆրանսահայերի կարևոր դերակատարությանը, ինչպես նաև Ֆրանսիայի Նախագահի առաջիկա պետական այցին:

Ելույթով հանդես եկավ նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, ով իր խոսքում կարևորեց հատկապես Երևան և Լիոն քաղաքների միջև 27-ամյա սերտ գործընկերությունը, Ժան Մուլեն Լիոն 3 ու Հայաստանում ֆրանսիական համալսարանների միջև արդյունավետ համագործակցությունը, Երևանում Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի գործունեությունը, որոնք ավելի են խորաց,ում հայ-ֆրանսիական բազմադարյա բարեկամական կապերը:

Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանն իր ելույթում ընդգծեց նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզ կատարած այցի կարևորությունը:

Միջոցառմանը ցուցադրվեցին Էրեբունի-Երևան հիմնադրման 2800-ամյակին նվիրված լուսանկարներ, 1918-1920թթ. Հայաստանի Առաջին Հանրապետությանը վերաբերող բնօրինակ փաստաթղթեր: Միջոցառման ավարտին հնչեցին Հայաստանից ժամանած «Գեղարդ» երգչախմբի կատարումները:

 


Առնչվող նյութեր
1. «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
2. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
3. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
4. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
5. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
6. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
7. «Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում-Էմանուել Մակրոն
8. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
9. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
10. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը
2.Մենք պետք է կարողանանք կայուն և կանխատեսելի երկիր կառուցել. ասել է նախագահ Սարգսյանը ,,Ֆրանկ Մյուլեր»ում
3.Արմեն Սարգսյանը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը
4.Օծվել է Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի խաչը
5.«ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
6.Իտալիա. Հայրապետական Սուրբ Պատարագ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում
7.Գիտության զարգացում համակարգչային տեխնոլոգիաներով
8.Լիար­ժեք կրթութ­յուն լսողության խանգարում ունեցող ե­րե­խա­նե­րին
9.Բարեկարգվում է Ախթալայի վանքի շրջակայքը
10.11 երիտասարդ արժանացել են «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակների՝ ստանալով UWC քոլեջներում ուսանելու հնարավորություն
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: