ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի անկախության տոնը նշվեց Չեխիայում

22 սեպտեմբերի, 2017 | 10:11

Պրահայի գեղատեսիլ կենտրոնի Կայզերշտենյան պալատում սեպտեմբերի 21-ին հանդիսավոր ընդունելությամբ նշվեց Հայաստանի անկախության տոնը։

Պրահայի շաբաթօրյա դպրոցի սաները Սոնա Ստեփանյանի ղեկավարությամբ կատարեցին Հայասհանի եւ Չեխիայի հիմները, որից հետո ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։

,,26 տարի առաջ, 70 երկարատեւ տարիներից հետո, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը՝ ստանալով ընտրողների մեծամասնության ,,այո,,  պատասխանը անկախ պետականությանը,,- ասաց Հայաստանի դեսպանը եւ ներկայացրեց, թե ինչպիսի դժվարությունների միջով է անցել անկախ երկիրը՝ հաստատելով նոր պետական, հասարակական եւ քաղաքական ինստիտուտներ։ Իհարկե, անցած տարիներին գրանցվել են ոչ միայն հաջողություններ, այլեւ եղել են սխալներ, որոնք աստիճփանաբար ուղղվում են, բայց ամենակարեւորը երկիրն առաջ  է շարժվում  ճիշտ ուղղությամբ։  Դեսպանն անդրադարձավ նաեւ սեպտեմբերի 2-ին լրացած Արցախի Հանրապետության 26-ամյակին, նշելով , որ մի օր էլ միջազգային հանրությունը կճանաչի Արցախի անկախությունը։ Նշելով, որ Հայաստանը ցանկանում է խաղաղություն եւ խաղաղ ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծում, Տիգրան Սեյրանյանը հույս հայտնեց, որ կգա այն օրը, երբ Արցախը կդառնա անկախ ազգերի ընտանիքի անդամ։

Այնուհետեւ դեսպան Սեյրանյանը անդրադարձավ Հայաստան-Չեխիա հարաբերություններին, Հայաստան ՆԱՏՕ եւ Եվրամիություն զարգացող կապերին, շնորհակալություն հայտնեց այս տարի խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ինչպես նաեւ նախագահ Զեմանին՝ չեխահայ համայնքին աջակցության նամակ ուղարկելու առիթով։

Դեսպան Սեյրանյանն իր շնորհակալանքի խոսքն ուղղեց նաեւ չեխահայ համայնքին, որը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համայնքային կառույցներ, եկեղեցի, դպրոց, պարբերական, եւ վաստակել բարի համբավ եւ ինտեգրվել Չեխիայի հասարակությունում։

Այնուհետեւ ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Չեխիայի արտգործնախարարի տեղակալ Յակուբ Դյուրը, ով շնորհավորելով հայ ժողովրդին եւ չեխահայ համայնքին Հայաստանի անկախության 26-ամյակի առիթով, նշեց, որ չնայած պետության երիտասարդ տարիքին, հայ ժողովուրդն ունի դարավոր պատմություն, հարուստ մշակութային ժառանգություն, շաղկապել է  Արեւելքն ու Արեւմուտքը։

,,Մեզ համար Հայաստանը կարեւոր գործընկեր է,,- ասաց փոխնախարարը, եւ մաղթեց, որ Հայաստանը դառնա ուժեղ դեմոկրատական պետություն, իսկ Չեխիան պատրաստ է աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաեւ սատարելու  ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։ Այս առիթով մեծ են սպասելիքները նոյեմբերին Բրյուսելում ստորագրվելիք փաստաթղթից։

Անդրադառնալով երկկողմ կապերին, Չեխիայի արտգոծնախարարի տեղակալը շեշտեց, որ շատ լավ են զարգանում երկկողմ հարաբերությունները, 30 տոկոսով աճել է չեխական կապիտալի մուտքը Հայաստան։ Չեխիան պատրաստ է Հայաստանի հետ համագործակցելու նաեւ էներգետիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում։

Բայց որպեսզի այդ կապերն ավելի զարգանան, խթանեն նաեւ տուրիզմի զարգացմանը, Յակուբ Դյուրը հույս հայտնեց, որ կրկին կգործի Պրահա-Երեւան ուղիղ չվերթը։

Հայաստանի դեսպանն իր հերթին ավելացրեց, որ 2018-ի մայիսին հնարավոր է վերաբացվի։

Պաշտոնական ելույթներին հետեւեց շնորհալի երիտասարդ սոպրանո Վարինե Մկրտչյանի ելույթը, ով ներկաներին հիացրեց Կոմիտասի, Պուչինիի եւ Դվորժակի ստեղծագործությունների կատարմամբ։

Նշենք, որ ընդունելությանն իրենց ներկայությամբ հարգել էին Չեխիայի կաթոլիկ եկեղեցու ղեկավար, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան, այլ եկեղեցիներ ներկայացուցիչներ, Չեխիայի հայերի հոգեւոր առաջնորդ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։

Այնուհետեւ ընդունելությանը ներկա պետական պաշտոնյաները, պատգամավորները, օտարերկրյա պետությունների դեսպանները, մշակույթի եւ գիտության հայտնի դեմքերը,  հայ համայնքի ներկայացուցիչները վայելեցին հայկական խոհանոցի խորտիկները, հայկական գինին ու կոնյակը՝ շնորհավորելով անկախ Հայաստանի 26-րդ տարեդարձը։

Վերջում ավելացնենք, որ երեկոն իր հաճելի ժպիտով վարեց  Անժելիկա Պապիկյանը։

Հիշեցնենք, որ այս դահլիճում է 2001 թվականին նշվել Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակը։

Հ.Ա. ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Հակոբ Ասատրյանի, Լուսիան Փափազյանի եւ Վահան Պողոսյանի

 


Առնչվող նյութեր
1. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
3. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
4. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
5. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
6. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
7. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
8. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
9. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
10. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: