ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի Ազգային Պատկերասրահում բացվեց Վալմարի հոբելյանական ցուցահանդեսը

06 մայիսի, 2018 | 09:01

Մայիսի 4-ին  կրկին լեփ-լեցուն էր Հայաստանի սիրված մշակութային օջախներից մեկը՝Հայաստանի Ազգային Պատկերասրահը։ Այստեղ Հայստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ,բացվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) հոբելյանական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 170 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, որոնք արտացոլում են նկարչի ստեղծագործական ճանապարհը, մտորումներն ու զգացումները: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն,ով հակիրճ ներկայացրեց մեծանուն արվեստագետին՝հույս հայտնելով,որ մոտ ապագայում բոլորն ականատեսը կլինեն նրա հերթական ու նոր աշխատանքներով լի ցուցահանդեսին։ Նա իր խոսքն ավարտեց Վալմարին ուղղված շնորհակալական խոսքերով։ Նշենք,որ ցուցահանդեսի բացումն իրականացվեց հոգևոր խոսքի ուղեկցությամբ,որն ընթերցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժամանած հոգևոր հովիվ Տեր-Ներսեհ Հարությունյանը։ Միջոցառման ընթացքում արվեստագետին իր բարեմաղթանքի խոսքն ուղղեց «Շիրակ Հայրենակցական միության» նախագահ Վարազդատ Ավոյանը։Վերջում երախտիքի խոսքերով,ինչպես նաև իր հետագա ծրագրերի մասին խոսեց սիրված արվեստագետը՝Վալմարը։

Վալմարը /Վոլոդյա Մարգարյան/ ծնվել է 1948 թ. ապրիլի 21-ին, Գյումրիում:

1966 թ. ավարտել է Գյումրիի թիվ 12 միջնակարգ դպրոցը՝ միաժամանակ ավարտելով Մերկուրովի անվան նկարչական դպրոցը:1972 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Աշակերտել է Երվանդ Քոչարին:1972 թ. բեղմնավոր ստեղծագործական գործունեություն է ծավալել՝ ակտիվորեն մասնակցելով հանրապետական և միութենական ցուցահանդեսներին:

1976-1980 թթ. աշխատել է նկարիչների միության Գյումրիի բաժանմունքի պատասխանատու քարտուղար, Ախուրյանի գեղարվեստի դպրոցի տնօրեն:1980-2006 թթ.՝ Երևանի թիվ 1 արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի վարիչ:1976 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:

1994 թվականից` Նկարիչների միջազգային միության (UNESCO) անդամ:2006 թ. շնորհվել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչում:2007 թ. արժանացել է Մաշտոց կրթամշակութային կենտրոնի նախագահության կողմից «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» ոսկե մեդալին:

2008 թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

2011 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:2011 թ. պարգևատրվել է Գյումրիի պատվավոր «ՎԱՐՊԵՏ» ոսկյա կրծքանշանով:2013 թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:2013 թ. արժանացել է Հայ-ռուսական համալսարանի կողմից՝ «Տարվա մարդ» կոչմանը` գեղանկարչության ասպարեզում:2015 թ. շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչում:Նկարչի բուռն ստեղծագործական գործունեությունը պսակվել է 48-ից ավել անհատական և 133 խմբային ցուցահանդեսներով՝ կազմակերպված Հայաստանում, Ռուսաստանում, մերձբալթյան երկրներում, նաև Եվրոպայում, Միջին Արևելքի, Ամերիկայի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում և պատկերասրահներում:

Վալմարի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում: Նկարչի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: Տարբեր տարիներին կատարել է գրքերի և թատերական ներկայացումների ձևավորումներ:

Վերջին տարիներին Վալմարը սերտորեն համագործակցում է տարբեր երկրներում գտնվող պատկերասրահների հետ:

Այսպիսով՝ ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 30-ը:

 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
3. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
4. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
5. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
6. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
7. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
8. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
9. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
10. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: