ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց ՀՀ և ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը

21 նոյեմբերի, 2017 | 15:27

Պատկերասրահում բացվեց ՀՀ և ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվեց «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Ցուցահանդեսի բացումը կատարեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը։ Արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ցուցադրանքում ընդգրկված են տարբեր ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունը ներկայացնող արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ:

Այսօր Երեւանում  Ռուսաստանի արտգործնախարարի հետ առանձին հանդիպումներ են ունեցել  Հայաստանի նախագահը եւ արտգործնախարարը՝ քննարկելով հայ-ռուսական հարաբերությունների լայն շրջանակ եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Բանակցություններից հետո Էդուարդ Նալբանդյանը մասնավորապես հայտարարել է. ,,

Հանգամանալից քննարկեցինք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ բազմակողմանի միջազգային հարթակների շրջանակներում մեր գործողությունների համադրման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր, մեր տարածաշրջանում անվտանգության հարցերը:

Հատուկ ուշադրություն է դարձվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին՝ ուղղված 2016-2017թթ. ղարաբաղյան խնդրի շուրջ Վիենայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ ուղղված իրավիճակի լարվածությունը կանխելուն, հրադադարի մասին եռակողմ համաձայնագրերի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության նվազեցման նպատակով լրացուցիչ միջոցառումների ձեռնարկմանը և բանակցային գործընթացի ակտիվացմանը:

Մեր բանակցություններն անցել են լիակատար փոխըմբռնման մթնոլորտում, ինչը և բնական է դաշնակից երկրների համար,,:

Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
3. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
4. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
5. «Բարեգործության տրամաբանությունը պետք է փոխարինենք աշխատանքի տրամաբանությամբ». ՀՀ վարչապետը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարներին
6. Ի՞նչ անել, որպեսզի մեր հարաբերությունները հետագայում էլ ավելի դինամիկ զարգանան. ասել է Փաշինյանը Պուտինին
7. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
8. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
9. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
10. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: