ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի Ազգային ժողովի պարգեւներ չեխ պատգամավորներին

,,Դուք ապացուցեցիք, որ նույնիսկ ամենաանհավանական նպատակներին կարելի է հասնել միասնաբար». Էդ. Շարմազանով
28 հունիսի, 2017 | 10:42

ՊՐԱՀԱ.ՕՐԵՐ.- Աշխատանքային այցով Չեխիայում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հունիսի 27-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում ՀՀ ԱԺ պարգեւներ հանձնեց այն չեխ պատգամավորներին, ովքեր մեծ ավանդ են ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման հարցում։ Այդ առթիվ խորհրդարանի սրահում կազմակերպված ընդունելությանը ջութակահար Գաբրիել Ֆորմանի կատարմամբ հնչեցին Հայաստանի եւ Չեխիայի օրհներգերը, որին հաջորդեց  Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի ողջույնի խոսքը։

Նա  ընդգծեց, որ իր համար մեծ աշխատանք էր ցեղասպանության բանաձեւի ընդունումը, եւ դժվար էր դեռեւս մեկ օր առաջ՝ 2017-ի ապրիլի 24-ին ելույթ ունենալ հայկական եկեղեցում կազմակերպված ձեռնարկին եւ չհայտնել բանաձեւի ընդունման նախապատրաստական աշխատանքի մասին։

Հաջորդ կարեւոր իրադարձությունն ըստ նրա  այն էր, որ հունիսի 27-ին Չեխիայի պատգամավորների պալատը քվեարկությամբ բանաձեւ էր ընդունել, որով, Լիդիցե  գյուղում կատարված ոճրագործության օրը մտցվել է Չեխիայի պաշտոնական օրացույցի մեջ իբրեւ Հիշատակի օր։

Այնուհետեւ Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը ողջունելով ներկաներին, բարձր գնահատեց Հայաստանի եւ Չեխիայի խորհրդարանկանների անցած ճանապարհը, նշելով, որ անցած տարիների ընթացքում այդ հարաբերությունները հասել են ամենաբարձր մակարդակի։ ,,Մենք մեծ ճանապարհ ենք անցել։ Այսօր Չեխիա եւ Հայաստան անունները ամենաշատն են շոշափվում երկու խորհրդարաններում, ինչը մեր հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն է,,- ասաց դեսպանը։

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր խոսքում բարձր գնահատելով չեխ գործընկերների կատարած աշխատանքը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ ընդունման հարցում, նշեց, որ դեռեւս մի քանի տարի առաջ անհավատալի էր թվում նման որոշման ընդունումը, բայց չեխ պատգամավորները ապացուցեցին, որ Չեխիան մնում է նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը եւ հանդիսանում է ժողովրդավարության օրրաններից մեկը։ ,,Դուք ապացուցեցիք, որ նույնիսկ ամենաանհավանական նպատակներին կարելի է հասնել միասնաբար»,-ասաց Էդ. Շարմազանովը։

Հանձնելով Հայաստանի Ազգային ժողովի պարգեւները, Էդ.Շարմազանովը նշեց, որ 2015 թվականին նման պարգեւների արդեն արժանացել են պարոն Բյոհնիշը եւ տիկին Բեբարովան, իսկ այս անգամ ՀՀ ԱԺ Պատվո մեդալին են արժանացել Բելա Բուգարը, Օլգա Նախտմանովան, Յան Բարտոշեկը, Ռոման Վանյան, Յարոսլավ Ֆալտինեկը, Կարել Շվարցենբերգը, Մարեկ Բենդան, ԱԺ հուշամեդալների՝ Յիրժի Շտետինան, Լեո Լուզարը, Զդենեկ Սոոուկուպը, պատվոգրերի՝ Կարել Չեռնին, Յարոսլավ Հոլիկը, Յիրժի Միհալան, Ֆրանտիշեկ Լաուդարին։

ՀՀ ԱԺ փոխոսնակը նաեւ հաջողություն մաղթեց առաջիկա աշնանը անցկացվող Չեխիայի խորհրդարանական ընտրություններում Չեխ-հայկականմիջխորհրդարանական խմբի անդամներին եւ մաղթեց, որ նրանք կրկին վերընտրվեն եւ շարունակեն իրենց համագործակցությունը Հայաստանի գործընկերների հետ։

Ընդունելության ժամանակ նաեւ մատուցվեց անակնկալ. բոլոր խորհրդարանականներին տրվեցին Հայաստանի եւ Չեխիայի դրոշներով կրծքանշաններ։

Վերջում  Դավիթ Զավարյանի ,,Գուրմետ հաուս,, ռեստորանի կողմից տրվեց ընդունելություն, որի ընթացքում ներկաները ճաշակեցին ոչ միայն հայկական խոհանոցի խորտիկներ, այլեւ Հայաստանից բերված ծիրան։

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են փոխոսնակից զատ նաեւ ,,Բարգավաճ Հայաստան,, կուսակցությունից ՀՀ ԱԺ գիտության, կրթության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը եւ Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Գագիկ Սելիքյանը, այցելեց նաեւ Սուրբ Հոգի եկեղեցի, ուր հյուրերին ընդունեց Չեխիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Բասեղ վարդապետ Փիլավչյանը։ Հայր սուրբը հյուրերին ծանոթացրեց վերջին տարիներին հայ համայնքում եւ եկեղեցական կյանքում կատարված բարեփոխումներին եւ ապագայի ծրագրերին։

Այնուհետեւ պատվիրակության անդամները Հայր սուրբի ուղեկցությամբ ծաղկեպսակ եւ ծաղիկներ զետեղեցին Պրահայի կենտրոնում 2014 թվականին տեղադրված հայկական խաչքարի մոտ։

Հունիսի 28-ին նախատեսվում է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների հանդիպումները Չեխիայի արտգործնախարարությունում, ապա սենատում, ուր նրանց կհանդիպի առաջին փոխնախագահ Միլոշե Հորսկան, այնուհետեւ Պրահայի արքեպիսկոպոսարանում նրանց կընդունի կարդինալ Դոմինիկ Դուկան, իսկ վաղը նաեւ հայ խորհրդարանականները կհանդիպեն Պատվամավորների պալատի Առաջին փոխոսնակ Յան Բարտոշեկի հետ։

 

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
5. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
7. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
8. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
9. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
10. Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: