ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին

13 հունիսի, 2018 | 11:29

Հունիսի 12-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

Արժևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը՝ նախարար Մնացականյանը կարևորեց այցը, ընդգծելով, որ այն հնարավորություն է ընձեռնում անմիջական առաջին շփումը հաստատել Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո։ ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը կարգավորման գործընթացում՝ շեշտելով, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

Համանախագահները ՀՀ ԱԳ նախարարին ներկայացրեցին հիմնահարցի հանգուցալուծման ջանքերում իրենց փորձառությունն ու մոտեցումները։

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ, անդրադարձան բանակցային գործընթացի առաջմղման հնարավորություններին՝ այս համատեքստում կարևորելով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը։

Անդրադառնալով նախօրեին շփման գծում Ադրբեջանի կողմից Արցախի ՊԲ զինծառայողի սպանությանը՝ նախարար Մնացականյանը շեշտեց, որ նման սադրանքներով ադրբեջանական կողմը լրջորեն կասկածի տակ է դնում իր հանձնառությունը խաղաղ գործընթացին։

Քննարկվեցին եռանախագահների ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերը։

ORER.EU


Առնչվող նյութեր
1. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
2. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
3. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
4. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
5. Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում
6. Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանության մասին
7. Արցախի պետնախարար նշանակվեց Գրիգորի Մարտիրոսյանը. Նախագահի կողմից կատարվել են նոր նշանակումներ
8. Նիկոլ Փաշինյանի կոչը նպաստեց Ստեփանակերտի բողոքի ակցիայի խաղաղ հանգուցալուծմանը
9. Ցուցարարներու Եւ Նախագահին Միջեւ Հանդիպումէն Ետք Իսկ՝ Արցախի Մէջ Բողոքը Կը Շարունակուի
10. 27 նահատակ մեկ վայրում․Այցելություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Այգեստան (Բալուջա)

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: