ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանին ու հայ մշակույթին նվիրված օր չեխական Մոստում

28 նոյեմբերի, 2015 | 09:25

IMG_1769Նոյեմբերի 27-ին չեխական Մոստ քաղաքի ակումբներից մեկում տեղի ունեցավ Հայաստանին ու նրա մշակույթին նվիրված երեկո՝ կազմակերպությամբ քաղապետարանի ազգային փոքրամասնությունների կոմիտեի՝ ազգային փոքրամանությունների 9-րդ հանդիպման շրջանակներում։

Ներկաներին ողջունեց միջոցառման համակարգող Տատյանա Դրահոշովան, այնուհետ ելույթ ունեցավ ազգային փոքրամասնությունների եւ սոցիալկան հարցերի կոմիտեի նախագահ Ալոիս Մալին։ Նա ներկայացրեց Մոստ քաղաքը եւ ողջունեց Պրահայից ժամանած հյուրերին։ Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության անունից ողջույնի խոսք ասաց հյուպատոս Աննա Ավետիսյանը։

Նա մասնավորապես ասաց. ՙ Չնայած նրան, որ Չեխիայի հայ համայնքը համեմատաբար վերջերս է ձևավորվել, իսկ միջպետական համագործակցությունն ընդամենը 23 տարվա պատմություն ունի, նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում մենք փոխգործակցության որակապես նոր մակարդակի ենք հասել: Մենք կարևոր նշանակություն ենք տալիս Չեխիայի հետ համագործակցությանը:

Meline BaibutyanԵթե որոշ ոլորտներում հայ-չեխական համագործակցությունը գտնվում է ձևավորման փուլում, ապա մշակույթի ոլորտում մենք փոխգործակցության հարուստ փորձ ունենք: Մեր հասարակությունները և ժողովուրդները դավանում են միևնույն արժեքները, ունեն մշակութային հարուստ ժառանգություն:

Ի դեմս հայ ազգի գնահատում ենք Չեխիայի Հանրապետության համապատասխան կառույցների որդեգրած ջերմ մոտեցումը ազգային փոքրամասնություններին: Բարձր ենք գնահատում Չեխիայում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրությունն ու բարեհոգությունը: Մեր բարեկամության արմատները շատ խորն են, որի մասին վկայում են ազգային մշակույթի և ավանդույթների պահպանումն ու զարգացումը: Այդ բարեկամության շնորհիվ օր օրի ամրապնդվում են երկու ազգերի փոխադարձ մշակութային և մարդկային կապերը, դառնում առավել ջերմ ու գրավիչ, օգտակար և հեռանկարային՚:

Այնուեհետեւ Օրեր եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը հակիրճ ներկայացրեց Չեխիայում առկա հայկական կոթողները։ Ռուբեն Հախվերդյանի ՚Իմ փոքրիկ նավակ՚ երգով ներկաներին ողջունեց Նարեկ Արզումանյանը, իսկ Միլենա Բեյբությանը ներկայացրեց հայկական ժողովրդական պար։ Նրանց ելույթները ընդունվեցին ջերմությամբ IMG_1762ու  ծափահարություններով։

Ներկաները նաեւ դիտեցին Հայաստանին նվիրված ֆիլմ, իսկ այնուհետեւ ճաշակեցին հայտնի ՚Մարլենկա՚ տորթը եւ Մոստի բնակչուհի Քնարիկ Մանուկյանի պատրաստած թխվածքները։

Սրահում նաեւ բացվել էր հայկական անկյուն՝ Հայաստանի դրոշով եւ զիանշանով, նաեւ ժամանակակից հայ նկարիչների գեղանկարներով։

Վերջում ՙՕրեր՚ի խմբագիրը Մոստի ակումբին եւ քաղաքապետարանին նվիրեց Կարել Հանսայի ՙԱրեւելքի սարսափները՚ գրքի օրինակներ, որը նվիվրած է հայ մշակույթին, պատմությանը եւ հայերի ցեղասպանությանը։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ
2. Միքայել Զոլյան. Ոչ մեկին չի հաջողվել Հայաստանում բռնապետություն կառուցել
3. Թավշյա հեղափոխության ապագան. Ստեփան Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը ՕՐԵՐ-ին
4. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
5. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
6. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
7. Ռադեկ Վոնդրաչեկ-Արա Բաբլոյան հանդիպում Պրահայում
8. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
9. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
10. Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է
2.ՅԱՆ ԳԻԼԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
3.Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է
4.Չեխ ուսանող Յան Պալախի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը
5.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
6.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
7.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
8.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
9.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
10.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: