ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանին նվիրված ցուցահանդես Պրահայի Պիսեցկա Բրանա ցուցասրահում

24 նոյեմբերի, 2015 | 07:02

garik armenie  exb2015 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայի  Պիսեցկա Բրանա ցուցասրահում բացվեց լուսանկարիչ Գարիկ Ավանեսյանի և նրա 4  չեխ գործընկերների լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանին:

Ցուցահանդեսը հանդիսավոր բացեց  Չեխիայի լուսանկարչական արվեստի ֆեդերացիայի նախագահ Գարիկ Ավանեսյանը։ Նա  շեշտեց, որ այս միջոցառումը համանման միջոցառումներից հերթականն է, որի նպատակն է չեխ արվեստասերներին ներկայացնելու արդի Հայաստանը: Հեղինակը իր ցուցահանդեսը նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իր խոսքում նա նշեց, որ սա ևս մեկ առիթ է եվրոպացի հասարակությանը պատմելու Հայոց ցեղասպանության և բազմադարյա պատմություն ունեցող հայ ժողովրդի մասին:

Ցուցահանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ  Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հյուպատոս Աննա Ավետիսյանը։ Նա  ՀՀ դեսպանության անունից շնորհակալություն հայտնեց նման նախաձեռնության համար և ողջունեց հին մշակույթներ garik armenieկրող երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի և Չեխիայի միջմշակութային դաշինքը՝ մաղթելով հեղինակին ստեղծագործական վերելք և նորանոր հաջողություններ: Հյուպատոսի խոսքով այս ցուցահանդեսը  Հայաստանի մասին պատմող յուրօրինակ այցեքարտ է:

garik exb.2015Տասն օր տևող ցուցահանդեսը ունեցավ բազմաթիվ այցելուներ, ովքեր մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ դիտում էին ցուցադրված լուսանկարները և ցանկություն հայտնում անձամբ այցելել Հայաստան:

 

Սեփ.թղթ.

Օրեր


Առնչվող նյութեր
1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
2. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
3. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
4. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
5. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
6. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
7. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
8. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
9. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
10. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: