ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանին նվիրված դասախոսություն Սերբիայում

25 փետրվարի, 2016 | 00:30

anamaria vardapetyanՍերբահայ նկարչուհի Անամարիա Վարդապետյանն իր նկարների և նկարազարդումների ցուցահանդեսի շրջանակներում, փետրվարի քսաներեքին, Բելգրադի Ազգագրական թանգարանի պատկերասրահում, վարեց դասախոսություն՝ ՙՀայաստանի միջնադարյան ճարտարապետություն և ճամփորդություն Հայաստան՚ թեմայով:

2015 թ. ապրիլի քսաներեքին Անամարիա Վարդապետյանը, առաջին անգամ գտնվելով Երևանում և մասնակցելով Եղեռնի հարյուրամյա տարեդարձին, ցուցահանդես բացեց Երևանի Ազգագրական թանգարանում: Օգտագործելով առիթը նա այցելեց Հայաստանի մի քանի վայրեր՝ Ջերմուկ, Դիլիջան, Սևան և իր իսկ կատարած լուսանկարների ու այլ նյութերի հիման վրա կազմակերպեց արդի դասախոսությունը: Սերբ ունկնդիրներին նա հրամցրեց հարուստ ծրագիր՝ պատմաճարտարապետական զրույցը զուգակցելով տեսանյութերով: Ունկնդիրները չափազանց հետաքրքրված էին, հատկապես խաչքարերի և հայկական վանքերի պատմությամբ: Մոտ մեկժամյա դասախոսության ավարտից հետո, ունկնդիրները իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին նկարչուհուն՝ դրանով իսկ հաստատելով, որ Անամարիա Վարդապետյանը կատարեց լայն պահանջարկ ունեցող աշխատանք: Հուսանք, որ ավելի հաճախակի տեղի կունենան Հայաստանի պատմությունն ու արվեստը լուսաբանող նմանատիպ հանդիպումները Սերբիայում:

Սեփ.թղթ.

Օրեր

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ցեղասպանության 102րդ տարելիցը Սերբիայում
2. Սերբիա. Լյուբիա Միլետիչի «Արարատի հողմերը» գրքին նվիրված երեկո
3. Փոխնախարար Հովակիմյանը հակադարձել է Մամադ-Գուլիևի հնչեցրած մեղադրանքներին
4. Բելգրադում հիշատակեցին Հայաստանում զոհված սերբ օդաչուներին
5. ՍԵՐԲԻԱ. Դեկտեմբերի 13-ին Սերբ-Հայկական բարեկամության երեկո Բելգրադում
6. ԼԵՀԱՍՏԱՆ. Երեք հայ նկարչուհիների «Հայկական լեհական էությունը»
7. Վեսելին Ջելետովիչի «Յոհանի սերբական սիրտը» վիպակը հայերեն
8. Մկրտիչ Սարգսյանի «Հայերենի հերթական դասը» սերբերեն
9. Կիպրոս, Սերբիա,Ալբանիա.ոգեկոչումներ, ցույցեր, շնորհանդեսներ
10. Սերբիայում նշվեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: