ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 օգոստոսի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանին հանձնվեց «Եվրոպա Նոստրա» մրցանակ

27 հոկտեմբերի, 2015 | 09:41

evropakan mrtsanak2 Հոկտեմբերի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում տեղի է ունեցել «Եվրոպա Նոստրա» մրցանակի հանձնման արարողությանը: «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում մրցանակի է արժանացել «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրը: Այն հանձնել է «Եվրոպա Նոստրա» մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնության փոխնախագահ Իրինա Սուբոտիչը: Արարողությանը ներկա է գտնվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի և Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 2011 թ. ապրիլի 6-ին ստորագրված «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար» տեխնիկական համաձայնագրի հիման վրա: Ծրագրի համակարգողը եղել է Միլանի պոլիտեխնիկի դասախոս, ճարտարապետ Գայանե Կազնատին:
Իր ելույթում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարևորել է Հայաստանին «Եվրոպա Նոստրա» մրցանակի հանձնումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մշտական evropakan mrtsnakուշադրության կենտրոնում է պահում մշակութային ժառանգության պահպանության հարցը: Նախարարը նշել է, որ կառավարությունը միջոցներ չի խնայում պատմամշակութային արժեքների պահպանման, վերականգնման ու տարածման, ինչպես նաև հնագիտական պեղումների իրականացման համար:
Մրցանակաբաշխության «Պահպանություն» անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանացել նաև Դիարբեքիրի Սբ. Կիրակոս հայկական եկեղեցին, իսկ «Հանրության ընտրություն» անվանակարգում երկրորդ և երրորդ պատվավոր տեղերին՝ համապատասխանաբար Դիարբեքիրի Սբ. Կիրակոս և Նիկոզիայի հայկական եկեղեցիները:
«Եվրոպա Նոստրա» կազմակերպությունը քաղաքացիական հասարակության կոչն է` պահպանելու և խթանելու Եվրոպայի մշակութային ժառանգությունը: Այն հիմնադրվել է 1963 թ. և համարվում է Եվրոպայում ոլորտի ամենաներկայացուցչական ցանցը: Հայաստանը կազմակերպությանն անդամակցում է 2012 թվականից: Ընդհանուր առմամբ «Եվրոպա Նոստրան» ընդգրկում է 42 երկիր:


Առնչվող նյութեր
1. «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները խոստանում են «աչքի և հոգու խրախճանք»
2. «Հայկական մշակույթի շաբաթ» Տոկիոյում
3. Վենետիկի արվեստի միջազգային 57-րդ բիենալեում Հայաստանը կներկայացնեն արվեստագետներ` Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլյանը
4. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
5. Համահայկական նվագախմբի առաջին ելույթը ապրիլի 24-ին Երեւանում
6. Նոր մշակութային կենտրոն․ Երևանում բացվելու է «Զանգերի կենտրոնը»
7. Լատվիա.Հայկական մշակույթի օրեր՝ նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացուն
8. ՀՀ սփյուռքի, մշակույթի և առողջապահության նախարարները ստորագրեցին համատեղ հրամաններ
9. Արտավազ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի շնորհանդեսը Երեւանում
10. Փետրվարի 13-ին Հայկական մշակութային երեկո Պրահայում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: