ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայաստանը` քրիստոնեության օրրան» համաժողովը Իտալիայում

23 օգոստոսի, 2013 | 11:26

463.Cultural event in Italy 23.08.2013Ռիմինի- Oգոստոսի 18-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում մեկնարկեց «Meeting di Rimin» ամենամյա ֆորումի 34-րդ հանդիպումը, որին մասնակցեցին Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան, Իտալիայի արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, ներքին գործերի եւ տնտեսական զարգացման նախարարները, Իտալիայի խորհրդարանի անդամներ, ԵՄ երկրների մի շարք նախարարներ, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Իտալիայի ու մի շարք այլ երկրների քաղաքացիական հասարակության, մշակույթի ոլորտի եւ ակադեմիական շրջանակների հեղինակավոր ներկայացուցիչներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ:

Ֆորումի 34-րդ հանդիպման ծրագրում ներառված են մի շարք պատմամշակութային, գիտական, ազգագրական ու երաժշտական միջոցառումներ, որոնց թվում էր նաեւ Հայաստանի պատմությանն ու Հայ ժողովրդի ինքնությանը նվիրված «Հայաստանը` քրիստոնեության օրրան» խորագիրը կրող համաժողովը, որի շրջանակներում տեղի ունեցավ անվանի ֆոտոլրագրող Գրացիելլա Վիգոյի «Armenia» ֆոտոգրքի ներկայացումը, ինչպես նաեւ բացվեց Հայաստանին, Արցախին եւ Վենետիկի Սուրբ Ղազար կղզուն նվիրված նույն հեղինակի լուսանկարների ցուցահանդեսը:

 Italy 23.08.2013Համաժողովին ելույթով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, ով անդրադարձավ Իտալիայում հայերի ներկայության գրեթե 1500-ամյա պատմությանը եւ Իտալիայի կայացման ու բարգավաճման գործում նրանց դերակատարությանը, հայ-իտալական ներկայիս բարեկամական հարաբերություններին եւ դրանց հետագա զարգացման հեռանկարներին, Հայաստանի պատմությանը, միջազգային հարթակում նրա ներկայիս դերին ու նշանակությանը:

Դեսպանը նաեւ անդրադարձավ ԵԽ-ում ՀՀ նախագահության շրջանակներում ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի գործում Հայաստանի նախաձեռնություններին, ընդգծեց Հայաստանում ընթացող բարեփոխումների կարեւորությունը որպես ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ քրիստոնեական արժեհամակարգի վրա հիմնված արդիական պետության գաղափարի իրականացում:

Համաժողովին խոսքով հանդես եկան նաեւ իտալացի անվանի գրող-հրապարակախոս հայազգի Անտոնիա Արսլանը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Amber Capital Investment Management հաստատության խորհրդի ղեկավար Ժոզեֆ Ուղուրլյանը եւ «Armenia» ֆոտոգրքի հեղինակ Գրացիելլա Վիգոն:

Համաժողովն ունկնդրեցին ֆորումի շուրջ 5 000 մասնակիցներ:

Համաժողովի շրջանակներում դեսպան Ղազարյանը կարճատեւ զրույցներ է ունեցել Իտալիայի վարչապետ Է.Լետտայի, պաշտպանության նախարար Մ.Մաուրոյի եւ Իտալիայի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր բարձր գնահատականի արժանացրին երկու ժողովուրդների բազմադարյա պատմամշակութային կապերի եւ ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված ներկայիս երկկողմ հարաբերությունները՝ ընդգծելով, որ Իտալիան ջանքեր չի խնայի` Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցման գործընթացի եւ հայ-իտալական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Վատիկանում ՀՀ դեսպանը հրաժեշտ է տվել Հռոմի Պապին
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմում. հանդիպում Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի հետ
3. Իտալիա. Հայրապետական Սուրբ Պատարագ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում
4. Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
5. Իտալիա. «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի ելույթը Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակմանը
6. Դեսպան Բաղդասարյանը Հռոմի քաղաքապետին հրավիրել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին
7. «Լաւագոյն հայկական կրթօջախ» ` Հայ Լեզուի և Մշակոյթի Ամառնային Խտացեալ Դասընթացքին
8. Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
9. Հայ-իտալկան միջպետական երկու փաստաթուղթ է ստորագրվել Երեւանում
10. Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվել է Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: