ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հուլիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանը Սալոնիկի Գրքի 12-րդ միջազգային ցուցահանդեսում

13 մայիսի, 2015 | 23:11

TESALONIKI BOOKՄայիսի 7-ից 10-ը Հայաստանը մասնակցեց Սալոնիկի Գրքի 12-րդ միջազգային ցուցահանդեսին:

Հայաստանի մասնակցությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հունաստանի հանձնաժողովի կողմից: Ի հավելումն Հայաստանից բերված հրատարակություններին, ցուցադրության համար արժեքավոր գրքեր տրամադրվեցին նաև Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցու «Արևիկ» գրատան և հունահայ «Արմենիկա» ամսագրի խմբագրության կողմից:

Հայկական տաղավարում ցուցադրվեցին վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում տպագրված հայերեն, հունարեն և օտարալեզու հրատարակություններ` մեծամասամբ Հայոց ցեղասպանության թեմայով:

Մայիսի 7-ին ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը նախորդեց «Համազգային» մշակութային կենտրոնի Սալոնիկի մասնաճյուղի կողմից կազմակերպված գրական-մշակութային միջոցառում «Հոգու տողեր, Հայաստանի տողեր» խորագրով` սալոնիկահայ երիտասարդության մասնակցությամբ: Սալոնիկի քաղաքային թատրոնի դերասան Մանոլիս Ֆուդուլիսի բեմադրությամբ, Կոմիտասի կատարումների ներքո Արաքսյա Գանապետյանը, Անժել Երամյանը, Վիգեն Դերեյանը, Անահիտ և Մելին Քարաօղլանյանները, Մարի Քյուրքչյանը, Ռոզա Փափազյանը և Տիգրան Սարգսյանը ներկայացրին 19-րդ և 20-րդ դարերի հայ պոեզիայի ամփոփ նկարագիրը, ընթերցեցին Խաչատուր Աբովյանի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի հունարեն թարգմանված ստեղծագործություններից:

Միջոցառմանը ներկա էին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, հունահայ համայնքային և կրոնական կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև ցուցահանդեսի բազմաթիվ հույն և օտարազգի այցելուներ:

Հայկական տաղավարը մեծ հետաքրքություն առաջացրեց ինչպես ցուցահանդեսի այցելուների, այնպես էլ հրատարակիչ ընկերությունների մոտ: Հայկական մշակութային միջոցառումն ընդգրկվեց ցուցահանդեսի շրջանակում անցկացված լավագույն միջոցառումների շարքում և լայնորեն լուսաբանվեց հունական լրատվամիջոցների կողմից:


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանն ամեն օր շոկի է ենթարկվում
2. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
3. «Քարերի պոեզիա. Անի». ցուցահանդես Երեւանում
4. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
5. Վարդավառ ամենամյա միջազգային փառատոն.Գեղարդի վանք, Գառնի
6. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
7. Together4Armenia հարթակը միավորում է Հայաստանի եւ սփյուռքի մասնագետներին
8. Ծաղկաձորում կմեկնարկի տարածաշրջանային Ամառային դպրոց՝ “Երիտասարդ ակտիվիստ” ծրագրի շրջանակներում
9. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
10. Վաշինգտոն. Սմիթսոնյան հաստատության փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
3.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
4.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
5.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
9.Օրեր 5-8/ 77/ 2016
10.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: