ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանը պարտվեց Չեխիային 3:0

26 մարտի, 2013 | 18:11

ԵՐԵՎԱՆ. – Այսօր Հայաստանի ազգային հավաքականն Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Չեխիայի ազգային հավաքականին։ Մեր հավաքականը պարտվեց 0։3 հաշվով։ Մանմրամասները հաղորդում է sportarmenia.com-ը։

Առաջին խաղակեսում շատ ակտիվ էին մեր ֆուտբոլիստները։ Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելլին շատ լավ հնարավորություններ ունեին Պետր Չեխի դարպասը գրավելու համար։ Սակայն հարվածի պահին նրանք մի փոքր վրիպում էին։ Հեռվից հարվածոց չեխերի դարպասը փորձեց գրավել Հենրիխ Մխիթարյանը։ Վտանգավոր էին նաև մրցակցի գրոհները. 33-րդ րոպեին Յարոսլավ Պլաշիլի հարվածից հետո Ռոման Բերեզովսկին մեծ դժվարությամբ գնդակը հանեց անկյունային։ Առաջին խաղակեսի վերջին րոպեներին Հայաստանի ազգային հավաքականը զիջեց նախաձեռնությունը։

Երկրորդ խաղակեսը շատ անհաջող մեկնարկ ունեցավ։ Արդեն 47-րդ րոպեին Մացեյ Վիդրան գրավեց Ռոման Բերեզովսկու դարպասը, ինչը «սառը ցնցուղ» էր մեր ֆուտբոլիստների համար։ Վարդան Մինասյանը շատ կարճ ժամանակահատվածում մեկը մյուսի հետևից խաղադաշտ դուրս բերեց Արազ Օզբիլիսին և Արթուր Սարկիսովին՝ խաղում բեկում մտցնելու համար։ Հայ ֆուտբոլիստները փորձում էին տարբեր ուղղություններով սուր գրոհներ կազմակերպել, սակայն դրանք նշանակետին չէի հասնում։ Արթուր Սարկիսովի մասնակցությամբ դրվագներից մեկում թվում էր, թե 11-մետրանոց կնշանակվի, սակայն մրցավարի սուլիչը լռեց։ 81-րդ րոպեին Տարոն Ոսկանյանի կոպիտ սխալից հետո Մացեյ Վիդրան կրկնապատկեց հաշիվը։ Իսկ ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին չեխերը խփեցին նաև երրորդ գնդակը. աչքի ընկավ Կոլաժը։

Այս պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականը գործնականում զրկվեց Աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերելու հնարավորությունից, քանի որ առջևում շատ բարդ հանդիպումներ են Դանիայի, Իտալիայի, Բուլղարիայի և Չեխիայի հավաքականների հետ։

sportarmenia.com

Orer.eu


Առնչվող նյութեր
1. ՊՐԱՀԱ. Հայ պատանի ֆուտբոլիստներին դիմավորեցին Հենրիխ Մխիթարյանի մեծարմամբ
2. Հայկական թիմը հաղթել է Էստոնիայի Diplomat Cup 2017 մրցաշարում
3. Չեխահայերի Յիհլավայի ֆուտբոլի թիմը գրավեց առաջին տեղը՝ Ավստրիայում անցկացված մրցաշարում
4. Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ
5. Վանաձորում բացվեցին նոր տեխնոլոգիական կենտրոնը եւ ֆուտբոլի ակադեմիան
6. Ընկերական պարտություն.Չեխիա-Հայաստան 3։0
7. Չեխիա-Հայաստան ֆուտբոլային ընկերական խաղը՝ օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավում
8. Զոհվել է իսպանաբնակ հայ ֆուտբոլիստ Գոռ Կարապետյանը
9. Հենրիխ Մխիթարյան՝ «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ». հարցազրույցներ, նամակներ, նոր պայմանագիր
10. ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ` ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ՝ 42 միլիոն եվրո տեղափոխման համար

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: