ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանը շահագրգիռ է Չեխիայի հետ համակողմանի համագործակցության զարգացման եւ մարդկային շփումների ակտիվացման հարցում

14 մայիսի, 2014 | 07:04

czech galust sahakyanՄայիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Չեխիայի խորհրդարանական պատվիրակությանը Պատգամավորների պալատի միջնորդության հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի գլխավությամբ: Հանդիպմանը ներկա էր ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը:

Տիկին Բեբարովա-Ռույբրովան Գալուստ Սահակյանին փոխանցեց Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի շնորհավորական ուղերձը ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար` Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է Չեխիայի հետ համակողմանի համագործակցության զարգացման, քաղաքական երկխոսության շարունակականության, միջխորհրդարանական հարաբերությունների խորացման, առեւտրատնտեսական կապերի ընդլայնման եւ մարդկային շփումների ակտիվացման հարցում: ԱԺ նախագահի համոզմամբ` չեխ խորհրդարանականների այցը Հայաստան լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների եւ միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում: «Վստահ եմ, որ մեր երկու երկրների խորհրդարանների միջեւ բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի եւ կզարգանա՝ ի շահ մեր երկրների»,-ասաց Գալուստ Սահակյանը:

Չեխ պատգամավորները նույնպես կարեւոր համարեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության հետագա զարգացումը, տարբեր ձեւաչափերով փոխգործակցության խորացումը: Նրանց համոզմամբ՝ երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը պայմանավորված է նաեւ հայ եւ չեխ ժողովուրդների դարավոր բարեկամությամբ: Երկուստեք կարեւորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:


Առնչվող նյութեր
1. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
3. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
4. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
5. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
6. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
7. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
8. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
9. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
10. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
3.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
4.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
5.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
6.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
7.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
8.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
9.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
10.Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: