ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

05 մայիսի, 2017 | 11:03

Ժամանակակից երեխաները մշտապես շրջապատված են իրերով, որոնք նրանց կյանքը դարձնում են ավտոմատ: Հատկապես քաղաքներում ապրող երեխաները երբեմն  միայն  մոտավոր պատկերացում ունեն  բնության շատ երեւույթների, դրանց դրսեւորումների  մասին:

Նրանք հեռու են գյուղից, բնությունից, մարդուց…մեր ականջին չափազանցություն է հնչում, երբ մարդիկ բնությունից հեռու լինելու փաստը համարում են չարիք եւ գտնում են, որ այսօրվա հասարակությունում երկու մարդու միջեւ խորացող անդունդը աշխարհին ոչ մի լավ բան չի խոստանում: Այս մասին դեռ 20-րդ դարի սկզբում գրում էր ավստրիացի փիլիսոփա Ռուդոլֆ Շտայները՝ համարելով, որ ինդուստրիալացումը չարիք է մարդու հոգեւոր առողջության համար:

Շտայների փիլիսոփայության վրա հիմնված դպրոցներից մեկում, որ գտնվում է շվեյցարական Էշ բնակավայրում, երեխաները, որոնցից շատերի տներում ինտերնետ անգամ չկա, աշխարհի ու այդ աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց մասին գիտեն ավելին, քան կարելի է  ենթադրել: Նրանք հրաշալի գիտեն, թե օրինակ՝ որտեղ է Հայաստանը, ինչ են ուտում հայերն ու ինչպես են պարում: Իսկ թե ինչ են երգում ու ինչպես են պարում հայերը, նրանք ցույց տվեցին օրեր առաջ դպրոցում հյուրընկալված հայերին: Առիթն այստեղ ամեն տարի կազմակերպվող միջոցառումն է, որի ընթացքում նրանք սովորում  են տարբեր երկրների մասին:
«Սովորում են»-ը նման դպրոցների համար հարաբերական է հնչում, այս դեպքում եւս: Երեխաները ոչ թե կարդում են պատմությունը ու պատկերացնում, օրինակ, որտեղ է տվյալ երկիրը քարտեզի վրա, այլ «զգում են», թե ինչպես են ապրում մարդիկ տվյալ երկրում:  Հայերեն ոչ մի բառ չիմացող Վերենա Հեսփելթը, որ դպրոցի կառավարման խորհրդի  անդամներից մեկն է (դպրոցը չունի տնօրեն, այն կառավարվում է խորհրդի որոշումներով), մեզ հետ զրույցում ասում է, որ գուցե  թերահավատությամբ վերաբերվենք, բայց անչափ կարեւորում են անգամ այն, որ երեխաները հնարավորություն ունեն լսելու հայերեն:

 

«Նրանք իհարկե լեզուն չգիտեն, բայց այսպես ճանաչում են այն, «զգում են» մարդկանց, ում հետ ապրում են այս մոլորակի վրա, այո, իհարկե կաեւոր է նաեւ այն, որ նրանք պատմությունն են սովորում՝ այս դեպքում՝ Հայաստանի, ճանաչում  այդ երկրի մշակույթը, բայց մեր ցանկությունը ավելին է, քան գիտելիք փոխանցելը, մենք ուզում ենք, որ նրանք հասկանան մարդկանց, սովորեն՝  ինչպես հարաբերվել»,- ասում է Վերենա Հեսփելթը:


Ասում է՝ Հայաստանը իրենց ծրագրում ներառելիս բազմաթիվ դժվարությունների են հանդիպել: Նախ այն պատճառով, որ Շվեյցարիայում հայերը  շատ չեն, մասնավորապես նկատի ունենալով փաստը, որ ըստ ձեւաչափի ներգրավվում են նաեւ հայկական խմբեր, որոնք մշակութային գործունեություն են ծավալում հայրենիքից դուրս: Բայց նրանք չեն հուսահատվել  եւ փնտրել են հաեւան երկրներում եւս: Կազմակերպիչները հրավիրել էին «Շողեր» երգչախմբին՝ Մյունխենից, «Գարունա» տրիոյին եւ Մյունխենի ՀՀՄ «Անուշ»  պարախմբին:

«Շողեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Արմինե Բաբայանի խոսքով, անչափ ոգեւորիչ էր տեսնել, թե ինչ էնտուզիազմով են դպրոցի սաները սովորել ու պարում հայկական պարեր, ինչպես են փորձել իրենց ձեռքով հայկական տարազներ կարել:
«Մենք, տեսնելով այս ամենը, փորձեցինք փոխադարձ հուզիչ լիցքեր փոխանցել նրանց: Երգչախմբի աղջիկների խնդրանքով երգացանկում «Էրեբունի-Երեւան» երգն ենք ներառել, եւ ելույթի ընթացքում ու հետո տեսա, թե ինչպես են մարդիկ հուզվել, չգիտեմ՝ ինչպես հասկացան, թե որքան հարազատ ու հուզիչ է այս երգը մեզ համար, բայց փաստորեն ստացվեց մեր զգացածը փոխանցել»,- ասաց նա՝ հավելելով, որ վերջում հանդիսատեսը մոտենում էր, հետաքրքրվում Հայաստանով, ոմանք նույնիսկ երգերի նոտաներն էին խնդրում:

Վերենա Հեսփելթից վերջում հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչով  Հայաստանը առանձնացավ իր համար այն տասներկու երկրներից, որ արդեն ներկայացրել են:

«Ինձ ամենաշատը զարմացնում ու հիացնում է այն, թե ինչպես են հայերը այդքան երկար պահպանել ու փոխանցել իրենց ավանդույթները: Սա նոր երկիր չէ, ու հազարամյակներ շարունակ այդքան հոգատարությամբ այդ ամենը փոխանցելը, անհավանական է թվում»,- ասաց նա:

Սոնա Հայկազուն

Աստղիկ Հակոբյան

Շվեյցարիա

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Վարդան Սրմաքեշը Հայաստան Վերադարձողներու Համար 100 Միլիոն Տոլարի Ծրագիրի Մը Նախաձեռնած Է
5. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
6. Հայ-բուլղարական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառում Սոֆիայում
7. Մենք պետք է կարողանանք կայուն և կանխատեսելի երկիր կառուցել. ասել է նախագահ Սարգսյանը ,,Ֆրանկ Մյուլեր»ում
8. Արմեն Սարգսյանը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը
9. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
10. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: