ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԱՌԱԿԱՆ, ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ

23 հունիսի, 2014 | 15:46

aybԵրևան, 23-ը հունիսի, 2014 – ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն (ՅՈՒՆԻՍԵՖ) այսօր համախմբեց ներառական կրթության ոլորտի վեց գաղափարակիրների և երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում փոփոխություններ իրականացնողներին` վերհանելու ոլորտի խնդիրներն ու քննարկելու, թե ինչպես է հնարավոր հաղթահարել այն մարտահրավերները, որոնց հաշմանդամություն ունեցող երեխաները բախվում են կրթություն ստանալու գործընթացում:

Երևանի Այբ դպրոցում կայացած «Activate Talks» TED-ոճի միջոցառումը տարածաշրջանում առաջինն էր և նվիրված էր ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման 25-ամյակին: Միջոցառման կարգախոսն էր «նորարարություն հանուն երեխաների և հավասարության»:

ayb 2«Միջոցառումների այս շարքի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կիրառում է իր համախմբող դերը` խրախուսելու կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը, ձեռնարկություններին, կրթական հաստատություններին և այլոց՝ գտնելու լուծումներ այն խնդիրներին, որոնց բախվում են ամենախոցելի իրավիճակում հայտնված երեխաները», – ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը: Ըստ այդմ, միջոցառման բանախոսների շարքում ընդգրկված էին տարբեր ոլորտների և զբաղմունքի մարդիկ՝ ձեռներեց, մանկավարժ, քաղաքագետ, բժիշկ, մայր և պարուսույց:

Միջոցառմանը ելույթ ունեցավ Զառա Բաթոյանը, ով լայնածավալ աշխատանք է իրականացրել հաշմանդամություն ունեցող մարդկանց և երեխաների իրավունքների մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հասանելի միջավայրի ստեղծման խթանման ուղղությամբ: «Մարդիկ չպետք է համակերպվեն, երբ ոտնահարվում են իրենց իրավունքները. Հաշմանդամություն ունեցող անձիք հենց իրենք պետք է առաջնորդեն և նախաձեռնեն իրենց խնդիրների վերհանումը», – ayb 5ասաց նա: ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը քննարկեց կրթության ոլորտի բարեփոխումները և քաղաքականության մշակումը, ինչպես նաև կիսվեց իր փորձով` որպես Հայաստանի առաջին ներառական դպրոցի տնօրեն:

Քաղաքական վերլուծաբան Արտակ Բեգլարյանը ներկայացրեց իր առաջարկները ներառական կրթության կազմակերպման վերաբերյալ: «Շատ հաճախ հարցը ոչ միայն ֆինանսական միջոցների սղությունն է, այլ գործընթացում ներգրավված սուբյեկտների սխալ ընկալումները, որ մարդիկ ունեն հաշմանդամություն ունեցող ուսանողների կարողությունների վերաբերյալ: Երեխաներին պետք է ընդգրկել կրթական գործընթացներում ըստ նրանց կարիքների և կարողությունների՝ ընտրելով անհատական մոտեցում»: Արաբկիր բժշկական կենտրոնի վնասվածքաբանության ծառայության ղեկավար Կարեն Քոլոյանը նույնպես խոսեց հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքի և սիրո` որպես ներառական հասարակության հիմքում ընկած առանցքային գործոնի մասին:

ayb 3Մասնակիցները նաև լսեցին Մերի Մարտիրոսյանին `միայնակ, գործազուրկ մոր, ում աղջիկը ծնվել է ՄՈՒՊ համախտանիշով, իսկ տղան ունի աուտիզմ: Մերին ընդգծեց իր պես մայրերի ծանր դրությունը, ում լքել են իրենց ամուսինները, և հաշմանդամություն ունեցող երեխաներ մեծացնելու այլ մարտահրավերները: Նա կառավարության և հասարակության կողմից առավել կանոնավոր աջակցության տրամադրման կոչ արեց`ուղղված հասարակությունում երեխաների լիովին ինտեգրմանը և նրանց ներուժի կատարելագործմանը: «Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները շարունակում են բնութագրվել որպես հուսահատ, թշվառ, կորսված և դժբախտ, բայց ես նկարագրում եմ իմ երեխաներին, որպես ուրախության, զարմանքի, հիացմունքի և երջանկության աղբյուր», – նշեց նա:

Միջոցառումն ամփոփվեց Հայաստանի առաջին և նորաստեղծ ներառական պարի խմբի կատարմամբ, որը գլխավորում է միջազգային պարուսույց-մանկավարժ Թենի Մաթյանը: Իր ելույթում Թենին ընդգծեց, որ արվեստը և պարը կարող են լինել հաշմանդամություն ունեցող նոր երեխաների դպրոցներում ինտեգրվելու առաջին քայլը:

Հայաստանում և աշխարհի այլ երկրներում տեղի ունեցող «Activate Talks» միջոցառումների ելույթները կարտացոլվեն այս տարվա` «Երեխաների իրավիճակն աշխարհում» զեկույցում, որը կմեկնարկի 2014թ. նոյեմբերի 20-ին ` «Երեխայի ayb4իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման 25-ամյակին:

###

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը խթանում է յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու բարեկեցությունը: Մեր գործընկերների հետ միասին մենք աշխատում ենք 190 երկրներում և տարածքներում՝ ստանձնած պարտավորությունները գործնական քայլերի վերածելու համար և առավել խոցելի ու մեկուսացված երեխաներին աջակցելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով նպաստել բոլոր երեխաների բարեկեցությանը:

 

2014թ.-ին աշխարհում նշվում է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման 25-րդ տարեդարձը: Այդ նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնել է «Activate Talks» միջոցառումների շարքը, որոնց ընթացքում տարբեր երկրներում փորձագետ-բանախոսները անդրադառնում են երեխայի իրավունքների ոլորտի ձեռքբերումներին և առկա խոչընդոտներին: Կոնվենցիան հանդիսանում է միջազգային իրավաբանական փաստաթուղթ, որով ճանաչվում են 0-18 տարեկան երեխաների բոլոր մարդու իրավունքները: Հայաստանը միացել է կոնվենցիային 1992թ. հունիսի 12-ին:


Առնչվող նյութեր
1. Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
2. Together4Armenia հարթակը միավորում է Հայաստանի եւ սփյուռքի մասնագետներին
3. Հենրիետա Ֆորը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր գործադիր տնօրեն
4. Թվային աշխարհը երեխաների համար ավելի անվտանգ դարձնենք՝ միևնույն ժամանակ ընդլայնելով համացանցի հասանելիությունն ի շահ ամենախոցելի երեխաների (ՅՈՒՆԻՍԵՖ)
5. Ամբողջ աշխարհում միլիոնավոր երեխաներ ենթարկվում են դաստիարակության բռնի մեթոդների, սեռական չարաշահման և հալածանքի — ՅՈԻՆԻՍԵՖ
6. Երեւանի տոնին բացվեց «Այբ» դպրոցի նոր մասնաշենքը
7. Հայաստանում անցկացվեց երկրորդ Աշխարհի ամենածավալուն դասը
8. Հենրիխ Մխիթարյանը կոչ է անում հասարակությանը ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում
9. Համայնքների դիմակայունության և դպրոցների անվտանգությանն առնչվող տվյալների հավաքումը Հայաստանում
10. Պատմության մեջ առաջին անգամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Բարի կամքի դեսպան է նշանակում փախստական Մազուն Ալմելեհանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: